Առավել հաճախ թույլ տրվող սխալների էլեկտրոնային շտեմարան
#
Իրավական ակտի անվանումը
Խախտված հոդվածը
Պատասխանատվություն սահմանող հոդվածը
Խախտման նկարագրությունը
 
v
[Condition]
[Condition]
[Condition]
 «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենք6-րդ հոդված«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 12 -րդ հոդվածԿանխիկ դրամով վճարումներ կատարելիս չեն պահպանվում օրենքով սահմանված սահմանափակումները:
 ՀՀ աշխատանքային օրենսգիրք183-րդ հոդված«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված, «Պարտադիր սոց. ապահ. վճար.մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի,ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար չի հաշվարկվել և աշխատողին չի վճարվել հավելում:
 «Պարտադիր սոց. Ապահ. Վճար. Մասին» ՀՀ օրենք6-րդ հոդված«Պարտադիր սոց. ապ. վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածՍոցիալական վճարների հաշվետվությունում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը /գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրան հավասարեցված եկամուտների մասով/ պակաս է ցույց տրվում:
 «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք37-րդ հոդված«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածՀարկային գործակալը ֆիզիկական անձի (աշխատողների) համար հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից պահվող (գանձվող) եկամտահարկի գումարը չի արտացոլում օրենսդրությամբ սահմանված եկամտահարկի հաշվարկում և չի վճարում բյուջե:
 «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենք21-րդ հոդված«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածՀարկային գործակալը ֆիզիկական անձի (աշխատողների) համար հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից պահվող (գանձվող) եկամտահարկի գումարը սխալ է հաշվարկվում:
 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք44.1-րդ հոդված«ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածՀաշվանցվում են օրենսդրությամբ սահմանված կարգով առոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք43.1-րդ հոդված «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածՄատակարի կողմից դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները չեն ներկայացվում կամ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում տվյալ հարկային հաշիվներում արտացոլված տվյալների հետ, սակայն դրանց գծով կատարվում է ԱԱՀ-ի հաշվանցում:
 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք32-րդ և 33-րդ հոդվածներ«ԱԱՀ մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածԵռամսյակային ԱԱՀ հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում ներկայացվում են ԱԱՀ ամսական հաշվարկներ:
 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք31-րդ հոդված«ԱԱՀ մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածԱԱՀ-ի պարտավորությունները ցույց են տրվում դրանց ծագմանը հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում:
 «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք27-րդ հոդված «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածԱԱՀ վճարող անձինք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ` ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում օրենքի գործողությունը), սակայն առանձնացված հաշվառում չի վարվում, որի արդյունքում հաշվանցվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող ԱԱՀ-ի գումարները:
Նախորդը123Հաջորդը