18.01.2017
Պարզաբանում
Hraparak.am կայքի հրապարակման վերաբերյալ
 
Hraparak.am կայքի 17.01.2017թ.-ի «Զավեշտ ՊԵԿ-ից. Միրումյանը տնտեսվարողին նիստի է հրավիրել նիստից մեկ օր հետո» հրապարակման առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի նախագահ Վախթանգ Միրումյանի 19.12.2016թ. 06/11-1/39178-16 գրությամբ «Վիսլա» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Հակոբյանը պատշաճ կարգով ծանուցվել է դեկտեմբերի 23-ին կայանալիք հանձնաժողովի նիստի վերաբերյալ: Դեռ ավելին, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, գանգատարկման հանձնաժողովի քարտուղարն անձամբ զանգահարել և տնտեսվարողին տեղեկացրել է նիստի անցկացման մասին, սակայն վերջինս չի մասնակցել նիստին: Տվյալ դեպքում խոսել տեղեկացված չլինելու մասին, մեղմ ասած, ճիշտ չէ: