29.09.2016
«Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ պարզաբանում
Հարկային եկամուտները մոտ 3 մլրդ դրամով ավելացել են, ոչ թե մնացել անփոփոխ
 
«Հայկական ժամանակ» օրաթերթի՝ սեպտեմբերի 29-ին հրապարակված, «2015-ի ռիթմով» վերնագիրը կրող լուրի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ 2016թ.  8 ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն իսկապես կազմել են 695.2 մլրդ դրամ, ինչպես գրված է հրապարակման մեջ: Ինչ վերաբերում է 2015թ. նույն ժամանակահատվածին, ապա ոչ թե ճիշտ նույնքան է հավաքվել, ինչպես նշում է թերթը, այլ 692.2 մլրդ, ինչը 2.9 մլրդ դրամով պակաս է: Այդ է վկայում ինչպես հարկային ծառայության կայքում հրապարակված վիճակագրական ցանկը, այնպես էլ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը: