18.04.2017
Անվավեր է ճանաչվել «Վերնիսաժ 1» ՍՊԸ-ին տուգանելու որոշումը
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 11.10.2016թ. որոշմամբ անվավեր է ճանաչվել «Վերնիսաժ 1» ՍՊԸ-ի նկատմամբ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության կողմից 15.09.2016թ. կազմված 10 մլն դրամ տուգանք սահմանող համապատասխան վարչական ակտը, որը վերաբերում էր «Առևտրի և ծառայությունների մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջների կատարմանը, մասնավորապես՝ առանց ծանուցման առևտրի իրականացման վայրի կազմակերպմամբ զբաղվելուն: