20.07.2016
Տեղեկատվություն
Հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ

Հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել է մինչև 19.07.2016թ. ստացված հարկային հաշիվների ստորագրման խնդիր, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ առկա խնդրի ամբողջական վերացման վերաբերյալ հարկային մարմինը լրացուցիչ հաղորդագրություն կտարածի:

Խնդրի ամբողջական վերացման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշված խնդրի վերացման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում ստացված հարկային հաշիվների ստորագրման դեպքում հարկ վճարողները այդ հաշիվներում առանձնացված ԱԱՀ գումարները կարող են հաշվանցել 2016թ. 2-րդ եռամսյակի կամ 2016թ. հունիս ամսվա համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներով, եթե բավարարված են հաշվանցման համար օրենքով սահմանված այլ պահանջները:
Միաժամանակ, մինչև խնդրի ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է նաև հետևյալ հնարավորությունը.

ա) այն հարկային հաշիվները, որոնց համար հնարավոր է գեներացնել PDF փաստաթուղթ (հարկային հաշիվը բացվում է PDF ֆորմատով), կարող են ստորագրվել անհատական:

բ) այն հարկային հաշիվները, որոնց համար հնարավոր չէ գեներացնել PDF և ստորագրել, կարող են դուրս գրվել նոր հարկային հաշիվներ` նախկին մատակարարման ամսաթվով: Համակարգում առկա խնդիրների վերացումից հետո նախկինում դուրս գրված հարկային հաշիվները հնարավոր կլինի չեղյալ համարել` կրկնակի հաշվառումից խուսափելու նպատակով: