Ֆիզիկական անձանց
Ֆիզիկական անձիք (քաղաքացիները) առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, ինքնուրույն կամ այլ քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց հետ համատեղ կազմավորել (ստեղծել) իրավաբանական անձ, կատարել օրենքով չարգելված գործարքներ և կրել պարտավորություններ, ունենալ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ: