Սոց ապահովագրության վճարների մասին
1. Սոցիալական վճարները և սոցիալական վճարներ կատարողները
Սոցիալական վճարները պարտադիր կարգով ՀՀ բյուջե վճարվող միջոցներ են: Այդ վճարները հատուցելի են և ուղղակիորեն  կախված չեն վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Սոցիալական վճարներ են կատարում գործատուները, վարձու աշխատողները (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), անհատ ձեռնարկատերերը և նոտարները: 

2. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը 
Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները գործատուների համար հանդիսանում են նրանց կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների վճարմանն ուղղվող միջոցները), վարձու աշխատողների համար աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները (աշխատանքի վարձատրությանն ուղղված միջացների և դրանց հավասարեցված եկամուտների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 08.06.1998թ. N352 որոշմամբ), իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար` տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են “Եկամտահարկի մասին” ՀՀ  օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները: 

3. Սոցիալական վճարների հաշվարկման դրույքաչափերը
1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ
մինչև 20,000 դրամ 7,000 դրամ
20,000-ից մինչև 100,000 դրամ 7,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15%-ը
100,000 դրամից ավելի 19,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5%-ը:


2. Վարձու աշխատողները սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ
մինչև 2.000.000 դրամ 3%-ը
2.000.000 դրամից ավելի 60.000 դրամ գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 8%-ը


Վարձու աշխատողների աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից սոցիալական վճարների պահումները կատարում և ՀՀ պետական բյուջե են փոխանցում գործատուները:

3. Բացառությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված ԱԱՀ վճարող չհամարվողների և եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների, անհատ ձեռ-նարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ չափերով.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ
մինչև 1,200,000 դրամ 15%, բայց ոչ պակաս 60,000 դրամից
1,200,000 դրամից ավելի 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը գերազանցող գումարի 5%-ը

 
ԱԱՀ վճարող չհամարվող և հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումները կատարում են սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի նկատմամբ 3% դրույքաչափով, բայց ոչ պակաս 60000 դրամից:

4. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը
Գործատուները uոցիալական վճարները հաշվարկում են յուրաքանչյուր ամիu, դրանց հաշվին ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով և չափերով հաշվարկում ու վճարում են ժամանակավոր անաշխատունակության նպաuտները (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված` ժամանակավոր անաշխատունակության առաջին երեք օրվա համար գործատուի միջոցների հաշվին վճարվող գումարների)` մնացած գումարները փոխանցելով պետական բյուջե մինչև հաջորդ ամuվա 20-ը (ներառյալ):

Եթե օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և ՀՀ պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխա-տողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործա-տուն վճարում է տուգանք` լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25000 դրամի չափով:  

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել (մինչև հաջորդ մասվա 15-ը) նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամի չափով (ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնելու և պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնելու դեպքում  վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև այն հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար նվազագույն սոցիալական վճար չի կատարվում): Անհատ ձեռնարկատերերը տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և նվազագույն սոցիալական վճարների տարբերությունը ՀՀ պետական բյուջե են փոխանցում (վճա-րում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ, իսկ 2012թ.-ի համար հաշվարկված սոցիալական վճարները` մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ից ոչ ուշ: Նրանք յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը (իսկ 2012թ-ի համար` մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը.), լիազորված մարմին է ներ-կայացնում (մաuնավորապեu էլեկտրոնային եղանակով կամ փոuտով` “Հարկերի մաuին” ՀՀ oրենքով uահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըuտ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

Գործատուները և անհատ ձեռնարկատերերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում (հայտարարագրերում) սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են լիազորված մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվետվությունները (հայտարարագրերը) չեն վերաբերվում լիազոր մարմնի կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:

5. Սոցիալական վճարների ավել վճարված գումարի հաշվանցումը կամ վերադարձը
Ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցումը, սոցիալական վճարների գերավճարի հաշվին հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձն իրականացվում է “Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” ՀՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 1-ով սահմանված կարգով և ժամկետներում:

Հաշվարկված սոցիալական վճարների պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վե-րաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի: Այդ ժամկետը լրանալուց հետո սոցիալական վճարների պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող հաշվետվություններ (հայտարարագրեր) չեն կարող ներկայացվել:

6. “Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” ՀՀ օրենքի դրույթները խախտելու համար նախատեսված պատասխանատվությունը
Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձ-վում է տույժ՝ ապառքի 0,15%-ի չափով: Նշված տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարումների, սոցիալական վճար-ների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հարկային մարմնի կողմից հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 50%-ի չափով, իսկ լիա զորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում՝ սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:

Ապահովադիրների` հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը սահմանված ժամկետից 2 ամuից ավելի ուշացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` վճարման ենթակա սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5%-ի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ սոցիալական վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ: Նշված տուգանքի հաշվարկումը դադարում է սոցիալական վճարի հաշվետվությունը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու պահից կամ սոցիալական վճարների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտությանն ուղղված ստուգումը ներառող ստուգման ավարտից:

Սոցիալական վճարների հաշվետվությունները (հայտարարագրերը) սխալ կազմելու համար ապահովադիրներից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով ՀՀ պե-տական բյուջե չմուծված կամ պակաս մուծված սոցիալական վճարի գումարի 10%-ի չա-փով:

Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը ՀՀ կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է սոցիալական վճար` 60000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը 1-ից 3 է, 150000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը 4-ից 6 է, 300000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը 7-ից 9 է և 600000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը գերազանցում է 9-ը: Մինչև ՀՀ կառավարության կողմից վերը նշված կարգի սահմանումը, վերը նշված չափերով սոցիալական վճարները հաշվարկվում են մինչև 01.01.2012թ. գործող կարգով աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու փաստն արձանագրելու դեպքերում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործու-նեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված տարեկան համախառն եկամուտների 10%-ի չափով (բայց 60000 դրամից, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 60000 դրամից ոչ պակաս), որն ապօրի-նի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջ-նական սոցիալական վճարների պարտավորություն է:

Վերը նշված տուգանքը կիրառվում է նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների համար “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքով սահմանված տեխնիկական միջոցների համար նախատեսված` յուրաքանչյուր լիցենզիայի համապատասխան ներդիրի բացակայության պարագայում ուղևորափոխադրումների դեպքում:

Խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող 3 տարի հետո: 3 տարվա վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդո-տող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման հարկային մարմնի փորձը ձախողվել է՝ ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից: Կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին: