Արտոնագրային վճարների մասին
1. Ինչ է արտոնագրային վճարը
Արտոնագրային վճարը oրենքով uահմանված չափերով և ժամկետներում օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող անձանց համար եկամտահարկին (շահութահարկին) և ավելացված արժեքի հարկին փոխարինող պետական բյուջե վճարվող պարտադիր և անհատույց վճար է։

Ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար  փոխարինում է  համար եկամտահարկին և ավելացված արժեքի հարկին:

Իրավաբանական անձի համար փոխարինում է շահութահարկին և ավելացված արժեքի հարկին:

Արտոնագրային վճարի գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոuի չափով։

2. Ովքեր են համարվում արտոնագրային վճար վճարող
Արտոնագրային վճար վճարողներ են համարվում
1) ֆիզիկական անձինք`
  • որոնց իրացման շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցում 6,0 մլն դրամը,
  • չունեն վարձու աշխատողներ
  • բավարարելով օրենքով սահմանված պահանջներին զբաղվում են աղյուսակ 1-ում նշված գործունեության տեսակներով
  • հարկային մարմին ներկայացրել են դիմում-հայտարարություն արտոնագրային վճար վճարող համարվելու մասին:
2) անհատ ձեռնարկատերերը`
  • որոնց իրացման շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցում 6,0 մլն դրամը,
  • չունեն վարձու աշխատողներ,
  • բավարարելով օրենքով սահմանված պահանջներին զբաղվում են աղյուսակ 1-ում և աղյուսակ 2-ում նշված գործունեության տեսակներով,
  • հարկային մարմին ներկայացրել են դիմում-հայտարարություն արտոնագրային վճար վճարող համարվելու մասին:
3) իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են աղյուսակ 3-ում նշված գործունեության տեսակները:

3. Որոնք են արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակները               


Աղյուսակ 1. Ֆիզիկական անձանց (այդ թվում անհատ ձեռնարկատերերի) համար արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների ցանկը եվ եռամսյակային արտոնագրային վճարների չափերը


NN ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ`
ԸՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ՀԱԶ. ԴՐԱՄ)
Ք. ԵՐԵՎԱՆ ՄԱՐԶ-ԿԵՆՏ-ՐՈՆՆԵՐ ԱՅԼ ՔԱՂԱՔ-ՆԵՐ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ՍԱՀՄԱ-ՆԱՄԵՐՁ ԱՅԼ ՎԱՅՐԵՐ
1. Բնակչության պատվերով կատարվող` 20,0 7,5 6,0 0,9 3,0
1.1 կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
1.2 հագուuտի արտադրություն և նորոգում
1.3 գլխարկների արտադրություն և նորոգում
1.4 գորգերի և գորգագործական արտադրատեuակների արտադրություն և նորոգում
1.5 փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
1.6 ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
1.7 համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
1.8 հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
1.9 տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
1.10 այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում 20,0 7,5 6,0 0,9 3,0
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ 20,0 7,5 6,0 0,9 3,0
4. Լեզուների ուuուցման դաuընթացներ 30,0 12,0 9,0 1,2 4,5
5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ 45,0 15,0 12,0 1,8 6,0
6. Պարեր, երգեցողություն դաuավանդողների գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0
8. Ստեղծագործական գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0
9. Խնջույքավարների գործունեություն 45,0 15,0 12,0 1,8 6,0
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում 20,0 7,5 6,0 0,9 3,0
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար 20,0 7,5 6,0 0,9 3,0
12. Դարբնոցային գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում* 45,0 30,0 30,0 15,0 15,0


* Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման մասով արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք է ընդունվում զբոսաշրջային տան սենյակների թվաքանակը։


Աղյուսակ 2. Անհատ ձեռնարկատերերի համար արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների ցանկը եվ եռամսյակային արտոնագրային վճարների չափերը


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ 1 ՄԻԱՎՈՐԻ
(ՀԱԶԱՐ ԴՐԱՄ)
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՐԶ-
ԿԵՆՏՐՈՆ-
ՆԵՐՈՒՄ
ԱՅԼ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ 
ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ
ՄԻՆՉԵՎ 20 ԿՄ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ՎՐԱ ԳՏՆՎՈՂ
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
ԱՅԼ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐ-
ԵՐՈՒՄ
Առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող`Երևան քաղաքում` 7մայլ վայրերում` 10մ2 առևտրական տարածքը չգերազանցող կրպակի միջոցով առևտրական գործունեություն կրպակի ընդհանուր տարածք, մ2 5,0 2,5 2,0 2,0 1,0
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում* x 20,5 18,75 17,5 17,5 17,5
Բիլիարդ խաղի կազմակերպում խաղասեղան 120,0 60,0 60,0 60,0 60,0
Սեղանի թենիս խաղի կազմակերպում խաղասեղան 40,0 20,0 20,0 20,0 20,0
Վարսավիրական ծառայությունների մատուցում x 45,0 36,25 36,25 27,0 27,0
Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում x 45,0 36,25 36,25 36,25 36,25
Համակարգչային խաղերի կազմակերպում մոնիտոր 62,5 60,0 45,0 30,0 25,0


* Տարբեր բնակավայրերում թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սահմանված արտոնագրային վճարի առավելագույն դրույքաչափը: 

 
Աղյուսակ 3. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակները և արտոնագրային վճարի ամսեկան դրույքաչափը


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԸ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ 1 ՄԻԱՎՈՐԻ (ԴՐԱՄ)
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԱՅԼ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԱՅԼ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ
հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն տարածք, մինչև 20մ2ներառյալ 30000 21000 21000 10500 5250
տարածք, 20-ից
մինչև 50մներառյալ
30000 գումարած
20մգերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 15000
21000 գումարած
20մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մհամար` 10500
21000 գումարած
20մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 10500
10500 գումարած
20մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 5250
5250 գումարած
20մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 2625             
տարածք, 50մավելի`
մինչև 300մներառյալ
75000 գումարած
50մգերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար`21000
52500 գումարած
50մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մհամար` 15000
52500 գումարած
50մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 15000
52500 գումարած
50մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 15000
13125 գումարած
50մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 7500
տարածք,300մավելի`
մինչև 500մներառյալ
600000 գումարած
300մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10 մ2 համար` 12000
427500 գումարած
300մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մհամար` 8000
427500 գումարած
300մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 8000
427500 գումարած
300մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 8000
200625  գումարած
300մգերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 4000
տարածք, 500մմակերեսից ավելի 840000 գումարած
500 մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մհամար` 6000
587500 գումարած
500մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 3500
587500  գումարած
500մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 3500
587500  գումարած
500մ2 գերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 3500
280625 գումարած
500մգերազանցող
մինչև
յուրաքանչյուր
10մ2 համար` 1750
հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն տարածք 750 420 420 210 105
թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում մեքենայի քանակ 9500 5600 5600 2800 1400
վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն աշխատատեղ 15000 12000 9000 4500 2250
ավտոտեխսպա-սարկման կայանների (կետերի) գործունեություն աշխատատեղ 15000 12000 12000 6000 3000
ավտոկանգառների գործունեություն տարածք 600 120 120 60 30
բիլիարդ խաղի կազմակերպում խաղասեղան 40000 20000 20000 10000 5000



4. Արտոնագրային վճար վճարող համարվելու համար հայտարարությունը
Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում նշված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք արտոնագրային վճար վճարող համարվելու մասին դիմում- հայտարարությունը ներկայացնում են օրացուցային տարվա եռամսյակի 1-ին ամսվա ընթացքում: Իսկ գործունեությունը նոր սկսող ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարությունը կարող է ներկայացնել գործունեությունը նոր սկսելու ամսվա ընթացքում` օրենքին համապատասխան վճարելով առաջին ոչ ամբողջական եռամսյակի համար վճարման ենթակա արտոնագրային վճարը:

Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում նշված գործունեության տեսակների մասով ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը արտոնագրային վճար վճարող  է համարվում իր ցանկությամբ:

Աղյուսակ 3-ում նշված գործունեության տեսակներ իրականացնող իրավաբանական անձին և անհատ ձեռնարկատերերը արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությունը ներկայացնում են նախապես մինչև այդ գործունեությամբ զբաղվելը: Այս դեպքում արտոնագրային վճար վճարող համարվելը պարտադիր է և հարկ վճարողը Աղյուսակ 3-ում նշված գործունեության տեսակների համար համարվում է միայն արտոնագրային վճար վճարող:

Հայտարարությունում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գործունեության  տեսակը, ելակետային տվյալը, ժամանակահատվածը, որի համար պետք է ստանա արտոնագիր:

5. Ինչպես է որոշվում արտոնագրային վճարի չափը
Աղյուսակ 1-ում նշված գործունեությամբ զբաղվողների համար արտոնագրային վճարի չափը որոշվում է Աղյուսակ 1-ում նշված եռամսյակային չափերից ելնելով, իսկ  Աղյուսակ 2-ում նշված գործունեությամբ զբաղվողների համար` Աղյուսակ 2-ում նշված գործունեության տեսակների մասով մեկ միավորի արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափի և արտոնագրային վճարի չափի հաշվարկման համար հիմք հանդիսացող մեծության արտադրյալով:

Աղյուսակ 3-ում նշված գործունեության տեսակների համար արտոնագրային վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի համապատասխան մեծության, ելակետային տվյալի մեկ միավորի համար սահմանված ամսական դրույքաչափի և գործակիցների` սահմանված լինելու դեպքում, արտադրյալով: Հանրային սննդի գործունեության մասով արտոնագրային վճարի ամսական չափը որոշվում է  ելակետային տվյալի մեծությանը համապատասխան ամսական դրույքաչափի և գործակցի արտադրյալով: Եթե հայտարարությունը ներկայացվում է 1-ից ավել ամիսների համար` բայց ոչ ավելի 12 ամսյա ժամանակահատվածի համար, ապա տվյալ ժամանակահատվածի գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի, գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված ամիսների քանակի և N8 հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով:

Արտոնագրային վճարի չափի հաշվարկման ելակետային տվյալներն են`
1) հանրային սննդի գործունեության համար` սպասարկման սրահ մակերեսը.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար` ընդհանուր տարածքը.
3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների համար` մեքենաների քանակը.
4) վարսավիրական ծառայությունների համար`  աշխատատեղերի քանակը,
5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար` աշխատատեղերի քանակը,
6) ավտոկանգառների գործունեության համար` ընդհանուր տարածքը,
7) բիլիարդ խաղի կազմակերպման համար` խաղասեղանների քանակը:

Աղյուսակ 3-ում նշված գործունեության տեսակներից հանրային սննդի գործունեության և անհատ ձեռնարկատերերի կողմից թեթև մարդատար մեքենաներով ուղևորափոխադրում իրականացնելու համար սահմանված են որոշակի առանձնահատկություններ: Դրանք են.

1)Այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է բացառապես  հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ2 և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ2 և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2 և ավելի մակերես ունեցող սրահներում, այդ սրահի մասով արտոնագիր տրամադրվում է Օրենքի N8 հավելվածով սահմանված կարգով` տվյալ տարվա որևէ ամսվա կոնկրետ օրվա կամ օրերի համար: Ընդ որում, այդ դեպքերում արտոնագիր ստանալու համար արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությունը կարող է ներկայացվել անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի նախընտրած` արտոնագրային վճար վճարող համարվելու որևէ օրվան կամ օրերին նախորդող ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում արտոնագրային վճարի չափը որոշվում է որևէ ամսվա օրվա կամ օրերի համար արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի մեկ երեսուներորդի և գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի արտադրյալով:

2)Այն դեպքում, երբ բնակության միևնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միևնույն թեթև մարդատար մեքենայով իրականացնում են ուղևորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը սահմանվում է Օրենքի N8 հավելվածի 9-րդ կետով սահմանված դրույքաչափին ավելացրած յուրաքանչյուր վարորդի համար 1000 դրամ: Տվյալ դեպքում անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձը իր հայեցողությամբ կարող է վճարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարը: Ընդ որում, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ այս դեպքում  անհատ ձեռնարկատերերը պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով իրենց պարտավորությունները պետք է կատարեն «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Երբ է վճարվում արտոնագրային վճարը
Արտոնագրային վճարը վճարվում է մինչև արտոնագիրը ստանալը:

Արտոնագիր տրվում է ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին (Աղյուսակ 1 և Աղյուսակ 2 նշված գործունեության տեսակների համար) եռամսյակի, վեց ամսվա, 9 ամսվա կամ օրացուցային տարվա համար:

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Աղյուսակ 3-ի գործունեության տեսակների մասով արտոնագիր տրվում է մեկ ամսվա կամ 1-ից ավել ամիսների համար` բայց ոչ ավելի քան 12 ամսվա համար:

7. Արտոնագրային վճար վճարողների կողմից այլ պարտավորությունների կատարումը
Աղյուսակ 1 և Աղյուսակ 2 նշված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը հարկային մարմին տեղեկություններ չեն ներկայացնում:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ վճարում են իրենց ցանկությամբ:

Աղյուսակ 3-ի գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը որպես հարկային գործակալ, գործատու  իրենց պարտավորությունները կատարում են ընդհանուր սահմանված կարգով: Այդ անձինք հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում են տեղեկություններ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով իրենց պարտավորությունները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով: