Բնապահպանական վճարների մասին
1. Ինչ է բնապահպանական վճարը
Բնապահպանական վճարը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե, իսկ որոշ դեպքերում` համայնքի բյուջե վճարվող պարտադիր վճար է :

2. Ովքեր են վճարում բնապահպանական վճար
Բնապահպանական վճարներ վճարողներ են համարվում այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր իրականացնում են՝
  • վնասակար նյութերի շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետում 
  • արտադրության և սպառման թափոնների շրջակա միջավայրում տեղադրում
  • շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծում կամ արտադրություն և իրացում 
3. Որքան են բնապահպանական վճարների դրույքաչափերը
Վնասակար նյութերի շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետման դեպքում բնապահպանական վճարների դրույքաչափերն են՝   
  • ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց՝

փոշի 1,800 դրամ
ածխածնի մոնօքսիդ 240 դրամ
ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) 14,800 դրամ
ծծմբային անհիդրիդ 1,800 դրամ
քլոր 12,000 դրամ
քլորոպրեն 90,000 դրամ


  • ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող ներքոնշյալ ենթախմբերի ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց`

ուղևորների փոխադրման համար նախատեսված թեթև մարդատար
ավտոտրանսպորտային միջոցներ, որոնք, բացի վարորդի տեղից,
ունեն 8-ից ոչ ավելի նստատեղ
2,500 դրամ
ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային
միջոցներ (ներքին այրման շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի
վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն
զանգվածը չի գերազանցում 5 տոննան
5,000 դրամ
բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային
միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3,5 տոննան
5,000 դրամ
բեռների փոխադրման համար նախատեսված` 3,5 տոննայից ավելի,
բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող
ավտոտրանսպորտային միջոցներ
10,000 դրամ



 Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող վերոնշյալ ենթախմբերի ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց սահմանված դրույքաչափերի վրա կիրառվում են հետևյալ բազմապատիկ գործակիցները`


բենզինային շարժիչով մինչև 1986 թվականի հոկտեմբերի 1-ը
արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար
1.2
բենզինային շարժիչով չեզոքացման համակարգ չունեցող
1986 թվականի հոկտեմբերի 1-ից հետո արտադրված
ավտոտրանսպորտային միջոցների համար
1.0
բենզինային շարժիչով երկբաղադրիչ չեզոքացման համակարգ
ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար
0.3
բենզինային շարժիչով եռաբաղադրիչ չեզոքացման համակարգ
ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար
0.15
դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների համար 1.0
գազային շարժիչով մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը
արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար
0.5
գազային շարժիչով 2000 թվականի հուլիսի 1-ից հետո
արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար
0.35


  • այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց (նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում)`

մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված մինչև 10 մարդ
(ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար
3,750 դրամ
մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 և ավելի մարդ
(ներառյալ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ
8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների
10,000 դրամ
բեռների փոխադրման համար՝ 5 տոննայից ոչ ավելի առավելագույն
զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ
5,000 դրամ
բեռների փոխադրման համար՝ 5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի,
քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր
տրանսպորտային միջոցներ
10,000 դրամ


  • ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց վճարի դրույքաչափերն են.
կախված նյութեր 5,300 դրամ
ազոտ ամոնիակային 5,100 դրամ
թթվածնի կենսաբանական պահանջ 18,400 դրամ
նավթամթերք 204,600 դրամ
պղինձ 1,023,900 դրամ
ցինկ 1,023,900 դրամ
սուլֆատներ 100 դրամ
քլորիդներ 30 դրամ
նիտրիտներ 511,500 դրամ
նիտրատներ 1,100 դրամ
ընդհանուր ֆոսֆոր 40,000 դրամ
դետերգենտ (լվացող քիմիական) նյութեր 102,300 դրամ
ծանր մետաղների աղեր 511,500 դրամ
ցիան և ցիանի միացություններ 511,500 դրամ



Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների) նշված դրույքաչափերը կրկնապատկվում են:

Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման (պահման) համար վճարի դրույքաչափերն են՝
  • հատուկ հատկացված տեղերում (բացառությամբ արդյունաբերական հրապարակների) թափոնների տեղադրման համար՝

առաջին դասի վտանգավորության թափոններ 48,000 դրամ
երկրորդ դասի վտանգավորության թափոններ 24,000 դրամ


  • արդյունաբերական հրապարակներում թափոնների տեղադրման (պահման) համար (թափոնների առաջացման պահից հաշվարկած մեկ տարուց մինչև երեք տարի ներառյալ պահման դեպքում)`

առաջին դասի վտանգավորության թափոններ 16,000 դրամ
երկրորդ դասի վտանգավորության թափոններ 8,000 դրամ



Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերն են (Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար` դրանց իրացման շրջանառության նկատմամբ, տոկոսով)՝

հանքային յուղեր, հում նավթ և հում նավթամթերք, նավթ և նավթամթերք, վառելիքաքսուքային նյութեր, մայթաձյութ և ասֆալտ (բացառությամբ 2710 11 410, 2710 11 450, 2710 11 490 ծածկագրերով դասակարգվող բենզինի, 2710 19 930 ծածկագրով դասակարգվող էլեկտրական մեկուսիչ յուղերի և 2710 91 000, 2710 99 000 ծածկագրերով դասակարգվող օգտագործված նավթամթերքի) 2.0
էլեկտրական մեկուսիչ յուղեր, օգտագործված նավթամթերք 3.0
լվացող նյութեր 0.5
անվադողեր 1.0


4. Ինչ կարգով են հաշվարկվում և վճարվում բնապահպանական վճարները
Բնապահպանական վճարներ վճարողները վճարների գումարները հաշվարկվում են  ինքնուրույն, եռամսյակի կտրվածքով և պետական բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը:

Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջակա միջավայր արտանետված վնասակար նյութերի ծավալի հիման վրա:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը վճարվում է տարեկան մեկ անգամ՝ մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը` իրացման շրջանառության հիման վրա և վճարում է հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամասնորեն:

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե է վճարվում ներմուծելիս: Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարը վճարվում է մինչև դրանց մաքսային ձևակերպումը կամ մաքսային ձևակերպման ժամանակ` վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմին:

Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված արտադրության և սպառման թափոնների ծավալներից և դրանց վտանգավորության դասից:
             
5. Ինչ ժամկետներում և որ մարմիններին են ներկայացվում բնապահպանական վճարների հաշվետվությունները
Բնապահպանական վճարներ վճարողները եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացնում են ՀՀ բնապահպանության նախարարություն գրանցման` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը:

Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները վերոնշյալ ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:

6. Որքան են բնապահպանական վճարների վերաբերյալ օրենսդրույթունը խախտելու համար օրենքով սահմանված տույժերը և տուգանքները
Վճարումներն ուշացնելու համար բնապահպանական վճարներ վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի     0,2 տոկոսի չափով:

Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Բնապահպանական վճարներ վճարողների կողմից հարկային և բնապահպանական մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ վճարի հաշվարկ-հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ վճարի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից: