Եկամտային հարկի մասին
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով ուժը կորցրած են ճանաչվում «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքները:

1. Եկամտային հարկը և եկամտային հարկ վճարողները
Եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե (այսուհետ` բյուջե) վճարվող ուղղակի հարկ է, որը գանձվում է ֆիզիկական անձանցից հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամտից: 

Ֆիզիկական անձը՝ ՀՀ քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը, այդ թվում անհատ ձեռնարկատերը, նոտարը Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ է վճարում, եթե նա՝
  • ՀՀ ռեզիդենտ է՝ հարկային տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) uկuվող կամ ավարտվող 12-ամuյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է ՀՀ-ում ընդհանուր առմամբ 183 oր և ավելի, կամ` ում կենuական շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում (մաuնավորապեu` եթե ՀՀ-ում է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը և գտնվում է նրա անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեuական (պրոֆեuիոնալ) գործունեության իրականացման վայրը), կամ` որը գտնվելով ՀՀ-ում պետական ծառայության մեջ, ժամանակավորապեu աշխատում է ՀՀ տարածքից դուրu, և ՀՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս ստացել է հարկվող եկամուտ,
  • ոչ ռեզիդենտ է և հայաստանյան աղբյուրներից ստացել է հարկվող եկամուտ:
2.  Հարկվող եկամուտը
Հարկվող եկամուտը դա ֆիզիկական անձի հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտի և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է (եթե Օրենքով հարկվող օբյեկտի որոշման առումով այլ բան սահմանված չէ):
Օրենքով սահմանված նվազեցումներ են՝
  • նվազեցվող եկամուտները,
  • ծախսերը
3. Համախառն եկամուտը և նվազեցվող եկամուտները
Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի ստացած (uտացման ենթակա) բոլոր եկամուտների հանրագումարն է: Եկամուտ է համարվում ձեռնարկատիրական և նոտարական գործունեությունից, աշխատանքային պայմանագրերի շրջանակներում ստացման ենթակա, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով ստացված գույքը (դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները): Սակայն եկամտի որոշ տեսակներ՝ ներառվելով համախառն եկամտի մեջ, միաժամանակ նվազեցվում են այդ եկամտից, օրինակ`
  • ՀՀ oրենuդրության համաձայն վճարված նպաuտները (բացառությամբ` ժամանակավոր անաշխատունակության նպաստների).
  • ՀՀ oրենuդրության համաձայն վճարված բոլոր տեuակի կենuաթոշակները (բացառությամբ` սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարված կենսաթոշակների).
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում հարկ վճարողի համար իր և (կամ) երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարված (կատարվող) կուտակային վճարները` հարկ վճարողի հարկվող եկամտի 5%-ը չգերազանցող չափով.
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային կենսաթոշակային սխեմաներով պետության կողմից հարկ վճարողի համար կատարված կուտակային վճարները (առավելագույնը` բազային եկամտի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր ամսվա համար 25,0 հազ. դրամի չափով).
  • ապահովագրական հատուցումները (բացառությամբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում հարկ վճարողի համար իր և (կամ) երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարված կամավոր կուտակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացված հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների)).
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կամ պարտադիր կուտակային կենսաթոշակային սխեմաներով հարկ վճարողի համար իր և (կամ) երրորդ անձի (այդ թվում` պետության, գործատուի) կողմից կատարված կուտակային վճարների հաշվին մինչև կենսաթոշակների ստացման իրավունքի ձեռք բերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացված (ստացման ենթակա) եկամուտները.
  • ՀՀ օրենսդրության համաձայն սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարված պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները.
  • ՀՀ oրենuդրությամբ uահմանված նորմաների (չափերի) uահմաններում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (բացառությամբ` աշխատանքից ազատվելու դեպքում չoգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների).
  • ՀՀ oրենuդրությանը համապատաuխան` ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից uտացված գույքը և դրամական միջոցները.
  • սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից հարկային գործակալ չհանդիuացողներից ֆիզիկական անձանց uտացված գումարները (բացառությամբ` ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից uտացման ենթակա գումարների): Իրացում (վաճառք) չի համարվում առևտրական կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ֆիզիկական անձի կողմից uեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի ներդրումը.
  • ստացված վարկերի և փոխառությունների գումարները (բացառությամբ` պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին)).
  • աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով oգնության գումարները.
  • ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում (մրցություններում) հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները (պարգևները).
  • ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի մաuնակիցների դրամական և իրային շահումները.
  • մրցույթներում (մրցություններում) uտացված դրամական մրցանակների (պարգևների) արժեքը` յուրաքանչյուր վճարման դեպքում 10,0 հազ. դրամը չգերազանցող չափով.
  • ՀՀ կառավարության կողմից բարձրագույն ուuումնական հաuտատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում uովորող ուuանողական համակազմի 10%-ի ուuման տարեկան վարձի փոխհատուցման գումարները.
  • պետական պարգևները (մրցանակները).
  • ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկ վճարողների ձեռագործ գորգերի իրացումից եկամուտները.
  • գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10,0 հազ. դրամի չափով: Գործատուների կողմից իրենց աշխատողների առողջության ապահովագրության համար յուրաքանչյուր ամսվա հաշվով հաշվեգրված ապահովագրավճարների 10,0 հազ. դրամը գերազանցող գումարները հարկվում են ընդհանուր կարգով` գումարվելով տվյալ ամսվա հաշվարկված աշխատավարձին: ՀՀ պետական մարմինների, ինչպես նաև կրթության, մշակույթի ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու արդյունքում ֆիզիկական անձանց մոտ առաջացող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով ևս ընդունվում են որպես նվազեցվող եկամուտներ և ըստ այդմ` եկամտային հարկով չեն հարկվում.
  • շահաբաժիններ և արժեթղթերից ստացված եկամուտներ.
  • գյուղատնտեuական արտադրությամբ զբաղված հարկ վճարողի գյուղատնտեuական արտադրանքի իրացումից ստացված (ստացման ենթակա) եկամտի չափով, ինչպեu նաև այլ գործունեությունից եկամտի չափով, եթե վերջինիu տեuակարար կշիռը գյուղատնտեuական և այլ գործունեությունից եկամուտների հանրագումարի մեջ չի գերազանցում 10%-ը և այլն :
Համախառն եկամտից նվազեցվող եկամուտների ամբողջական ցուցակը կարելի է գտնել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներում:

4.  Եկամտային հարկի հաշվարկումը և վճարումը
Ֆիզիկական անձը եկամտային հարկը վճարում է.
  • եկամուտը վճարող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի (այսուհետ՝ հարկային գործակալ) միջոցով, որոնք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին օրենքով սահմանված եկամուտներ վճարելիս (իսկ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվարկելիս)՝ յուրաքանչյուր վճարման (հաշվարկման) դեպքում, կրում են եկամտային հարկը հաշվարկելու, պահելու և բյուջե փոխանցելու պարտավորություն,
  • ինքնուրույնաբար՝ «Տարեկան եկամուտների մասին հաշվարկով» կամ «Տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկով», երբ ֆիզիկական անձի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) ստացած եկամուտները չեն հարկվել  հարկային գործակալների միջոցով:  Օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուների աշխատողները եկամտային հարկի պարտավորությունը նույնպես կատարում են ինքնուրույնաբար` «Եկամտային հարկի ամսական պարզեցված հաշվարկով»:
Եկամտային հարկի հաշվարկման բանաձևը
  • Հարկային գործակալի միջոցով՝ ամսական հարկվող եկամուտներից
Եկամտային հարկը =
120,0 հազ.դրամը չգերազանցող ամսական հարկվող եկամուտ x 24.4 % +
120,0 հազ.դրամից մինչև 2,0 մլն.դրամը x 26 % +
2,0 մլն.դրամը գերազանցող ամսական հարկվող եկամուտ x 36 %

Ամսական հարկվող եկամուտը =
Ամսական համախառն եկամուտ - Նվազեցվող եկամուտ


Ուշադրություն՝ Օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուների աշխատողները եկամտային հարկի պարտավորությունը կատարում են ամսական հարկվող եկամտից վերը բերված սանդղակի դրույքաչափերով:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ռոյալթիներից, տոկոսներից, վարձակալական վճարներից և ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է առանձին՝ 10%-ով, իսկ օտարերկրյա քաղաքացիների ապահովագրական հատուցումներից և փոխադրման (ֆրախտի) դիմաց վճարվող եկամուտներից՝ 5%-ով, առանց որևէ նվազեցման:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներով`
  • կուտակված միջոցները հարկ վճարողի կողմից միանվագ ստացման դեպքում եկամտային հարկը հաշվարկվում է վերը բերված ամսական սանդղակի դրույքաչափերով.
  • հարկ վճարողի համար իր և (կամ) երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարած կամավոր կուտակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացված կենսաթոշակներից («Սահմանված կենսաթոշակներ» սխեմայի ներքո ցմահ կամ ժամկետային վճարների (անուիտետի) տեսքով տրամադրված կենսաթոշակներ, «Սահմանված կենսաթոշակային վճարներ” և «Կուտակային կենսաթոշակային ավանդներ» սխեմաներով ժամկետային պարբերական վճարների տեսքով տրամադրված կենսաթոշակներ) եկամտային հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով (առանց հաշվի առնելու Օրենքով սահմանված նվազեցումները):Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը հաշվարկում և վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն, իսկ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 1-ի և հավելված 2-ի ցանկերում ընդգրկված գործունեության տեսակների մասով եկամտային հարկ չի հաշվարկվում և չի վճարվում:
Ուշադրություն՝ այն դեպքերում, երբ հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարում է եկամուտ առանց գրավոր պայմանագիր (օրենքով պահանջվող տվյալների պարտադիր նշումով) կնքելու, եկամտային հարկը հաշվարկվում է 11%-ով՝ առանց որևէ նվազեցման: Նշվածը չի վերաբերվում այն դեպքերին, երբ հարկ վճարողի ձեռքբերումները հիմնավորվում են հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններով և (կամ) կրճատ հաշիվ-ապրանքագրերով` այդ դեպքերում եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահում (գանձում) չի կատարվում:

Հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս ամսական սանդղակի դրույքաչափերով հաշվարկում են եկամտային հարկը` դրանից պակասեցնելով վարձու աշխատողների (ՀՀ քաղաքացի, օտարերկրացի) համար հաշվարկած և տվյալ ամսում պետական բյուջեի հաշվին վճարվող` փաստացի վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները (ժամանակավոր անաշխատունակության նպաստները պակասեցված են համարվում պակասեցման ամսվան հաջորդող ամսվա 20-ից): 
  • Ֆիզիկական անձանց կողմից ինքնուրույնաբար՝ հարկային գործակալի միջոցով չհարկված տարեկան հարկվող եկամուտներից
Եկամտային հարկը =
1440,0 հազ.դրամը չգերազանցող  տարեկան հարկվող եկամուտ x 24.4 % +
1440,0 հազ.դրամը գերազանցող տարեկան հարկվող եկամուտ x 26 %

Տարեկան հարկվող եկամուտը =
Տարեկան համախառն եկամուտ – Նվազեցվող եկամուտ – Ծախսեր


Ուշադրություն՝ անհատ ձեռնարկատերերը` որպես այդպիսին ստացած ռոյալթիներից, վարձակալական վճարներից և տոկոսներից եկամտային հարկը հաշվարկում են տարեկան սանդղակով:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ռոյալթիներից, տոկոսներից և վարձակալական վճարներից եկամտային հարկը հաշվարկում է 10% դրույքաչափով:

Բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում չհարկվող շեմը գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով (առանց հաշվի առնելու Օրենքով սահմանված նվազեցումները): Ընդ որում` չհարկվող շեմը նշված չափով կիրառվում է բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի մակերեսի կամ բնակելի թաղամասերում (համալիրներում) անհատական բնակելի տների համար միայն մեկ անգամ` անկախ շենքի տարբեր բնակարանների կամ անհատական բնակելի տների իրացման ժամկետներից և կառուցապատող և (կամ) փայատեր ֆիզիկական անձանց քա-նակից:

Ուշադրություն՝ Տարվա ընթացքում ֆիզիկական անձի (բացառությամբ ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց) հարկային գործակալներից ստացած այն եկամուտները, որոնցից եկամտային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք վճարող հարկային գործակալները, չեն ներառվում տարեկան եկամուտների մասին հաշվարկում:

Հարկային գործակալները (գործատուները) 2014 թվականի հումվարի 1-ից սկսած կատարելու են նաև պարտադիր կուտակային ամսական վճարումներ` վարձու աշխատողների (հանրային ծառայողների) բազային եկամտից և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող (ծառայություններ մատուցող) ֆիզիկական անձանց հարկվող եկամտից` ամսական հարկի վճարման վերջնաժամկետներում:

5. Եկամտային հարկի հաշվետվությունների բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացումը և հարկի վճարման ժամկետները


ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Հարկային գործակալ
Վարձու աշխատողի և պայմանագրային
եկամուտ ստացող ֆիզիկական անձի
անհատական տվյալների գրանցման հայտ
Վարձու աշխատողի կամ պայմանագրային
եկամուտ ստացող ֆիզիկական անձի
աշխատանքի ընդունման ամսվան
հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ
Հարկային գործակալ
Եկամտային հարկի ամսական ամփոփ
հաշվարկ՝ հաշվետու ամսում ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամտի, պահված և
փոխանցված եկամտային հարկի
Հաշվետու ամսվան հաջորդող  
ամսվա 20-ից ոչ ուշ
Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշ-վարկման, մնացած եկամուտների վճարման ամսվան հաջորդող
ամսվա 20-ից ոչ ուշ
Հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուների աշխատողներ
Եկամտային հարկի ամսական պարզեցված հաշվարկ՝ ստացված եկամուտների և հաշվարկված ու վճարված եկամտային հարկի վերաբերյալ
Հաշվետու ամսվան հաջորդող  
ամսվա 20-ից ոչ ուշ
Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշ-վարկման, մնացած եկամուտների վճարման ամսվան հաջորդող
ամսվա 20-ից ոչ ուշ
Ֆիզիկական անձ,
անհատ ձեռնարկատեր,
նոտար
Տարեկան եկամուտների հաշվարկ
կամ տարեկան եկամուտների
պարզեցված հաշվարկ
Հարկային տարվան հաջորդող
տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ
Հարկային տարվան հաջորդող տարվա մինչև մայիսի 1-ը



Ուշադրություն՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի (այսուհետ` ՀՆԷՀ) կայք մուտք գործելու և աշխատողների համար գրանցման հայտեր ներկայացնելու համար գործատուն (կամ գործատուի կողմից լիազորված անձը) պետք է հանդիսանա ՀՆԷՀ օգտվող (ունենա էլեկտրոնային ստորագրություն, օգտվողի անուն և գաղտնաբառ):

Հարկային գործակալները արտավոր են մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմին ներկայացնել`

  • նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անուն, ազգանուն և հայրանուն, բնակության (հաշվառման) վայրի հասցե, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը), իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաև տեղեկատվական բազայում ներառվող այլ տվյալները (այդ աշխատողի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ամսվա համար).
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ 07.06.2012թ. N 175-Ն հրամանով հաստատված «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 1-ում նշված արտաքին ձևով եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալից`
- եկամուտներ ստացող վարձու աշխատողների համար հաշվարկված (իսկ պայմանագրային եկամուտների դեպքում` վճարված) եկամուտների և այդ եկամուտներից պահված հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ,
- պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների և այդ եկամուտներից պահված հարկի վերաբերյալ ամփոփ տեղեկություններ:

Հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուների աշխատողները եկամտային հարկը հաշվարկում են յուրաքանչյուր ամիս` հիմք ընդունելով ամսական սանդղակի դրույքաչափերը և յուրաքանչյուր ամսվա համար, մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը, բացառապես էլեկտրոնային եղանակով իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմին են ներկայացնում «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 2-ում նշված արտաքին ձևով եկամտային հարկի պարզեցված հաշվարկ, որտեղ ներառվում են հաշվետու ամսում գործատուներից`

  • եկամուտներ ստացող վարձու աշխատողների համար հաշվարկված (իսկ պայմանագրային եկամուտների դեպքում` ստացված) եկամուտների և այդ եկամուտների հանրագումարից ինքնուրույն հաշվարկված հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված լինելու դեպքում` նաև ինքնուրույն հաշվարկված և վճարված կուտակային վճարների վերաբերյալ տեղեկություններ,
  • ստացված պասիվ եկամուտների և այդ եկամուտների հանրագումարից ինքնուրույն հաշվարկված հարկի վերաբերյալ տեղեկություններ:
«Տարեկան եկամուտների մասին հաշվարկ» կամ «Տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ» (այսուհետ` տարեկան եկամուտների հաշվարկ) ֆիզիկական անձինք պարտավոր են ներկայացնել հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացված եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (նոտարների) կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ:

Հաշվարկ կարող է չներկայացվել, եթե ստացվել է.
  • «Եկամտային հարկի  մասին» ՀՀ օրենքի   6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով սահմանված նվազեցվող եկամուտ.
  • հարկային գործակալի միջոցով հարկվող եկամուտ:
Տարեկան եկամուտների հաշվարկում ֆիզիկական անձը ներառում է հարկային տարվա ընթացքում հարկային գործակալների միջոցով չհարկված փաստացի ստացված եկամուտներն և դրանց գծով փաստացի կատարված ծախսերը, այսինքն այդ մասով հաշվարկը լրացվում է «վճարման՝ դրամարկղային» եղանակով : 

Անհատ ձեռնարկատերը ձեռնարկատիրական գործունեության մասով կիրառում է հաշվառման «հաշվեգրման» եղանակը՝ ելնելով այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից, անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

Տարեկան եկամուտների հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը (նոտարները) տարեկան համախառն եկամուտը կարող են նվազեցնել ձեռնարկատիրական գործունեության և քաղաքացիաիրավական պայմանագրից եկամուտների ստացման հետ կապված անհրաժեշտ և  փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 25.08.1998թ. N 525 որոշմամբ: Անհատ ձեռնարկատիրոջ կատարած ծախսերը (այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, կապի և կոմունալ այլ ծախսերը) համարվում են ձեռնարկատիրական գործունեության գծով փաստաթղթերով հիմնավորված ծախսեր, եթե դրանք կատարվել են որպես անհատ ձեռնարկատեր:

Ուշադրություն՝ Եթե ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը բացասական է, ապա այն՝ որպես հաշվետու տարվա ձեռնարկատիրական գործունեությու-նից վնաս, փոխանցվում է վնասի ստացման տարվան հաջորդող 5 տարիներ և կարող է նվազեցվել միայն հետագա տարիներում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից: 

6. Եկամտային հարկի կանխավճարների կատարումը
Հաշվետու տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ uտացող անհատ ձեռնարկատերը պարտավոր է կատարել եկամտային հարկի եռամuյակային կանխավճարներ` մինչև յուրաքանչյուր եռամuյակի վերջին ամuվա 15-ը: Uահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկի եռամuյակային վճարման գումարների մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում oրենuդրությամբ uահմանված կարգով:

Կանխավճարների եռամuյակային գումարները հաշվարկվում են նախորդ տարվա ընթացքում որպեu անհատ ձեռնարկատեր իրականացվող գործունեության գծով հաշվարկված հարկի գումարի (որը իր մեջ չի ներառում հաստատագրված վճարի և (կամ) արտոնագրային վճարի մեջ եկամտային հարկին բաժին ընկնող մեծությունը) 18.75%-ի չափով: 


7. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու համար սահմանված պատասխանատվությունը 
Եկամտային հարկը եկամտի վճարման աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) կամ պակաu պահելու (գանձելու) դեպքում հարկի գումարը և հարկը uահմանված ժամկետներում պետական բյուջե չվճարելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով uահմանված կարգով և չափով հաշվարկված տույժերը վճարելու պարտավորությունը կրում է հարկային գործակալը:

Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց հաշվարկված (վճարված) եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաu պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին 3 ամuվա համար, ընդ որում ամuական համախառն եկամտից պահումների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել այդ եկամտի 50%-ը:

Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի (աշխատանքային կամ քաղաքացիաիրավական) բացակայության) փաստն ՀՀ կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար հաշվարկում և վճարում է հարկ ստորև բերված աղյուսակում նշված չափերով`


ՉՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
ՀԱՐԿԻ ՉԱՓԸ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՉՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
1-ից 3-ը 60,0 հազ. դրամ
4-ից 6-ը 150,0 հազ. դրամ
7-ից 9-ը 300,0 հազ. դրամ
10 և ավելի 600,0 հազ. դրամ



Գործատուները պարտավոր են Օրենքն ուժի մեջ մտնելու պահից ֆիզիկական անձանց աշխատավարձն ավելացնել այն չափով, որպեսզի Օրենքն ուժի մեջ մտնելու պահից ֆիզիկական անձանց վճարվող փաստացի աշխատավարձը եկամտային հարկի պահումից հետո պակաս չլինի ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշվող մեծությունից: Եթե Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողից եկամտային հարկի պահումը հանգեցրել է ՀՀ կառավարության 31.05.2012թ. «Մինչև «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման կարգը սահմանելու մասին» N 692-Ն որոշմամբ սահմանած կարգով որոշվող մեծության նվազման, ապա գործատուն իր միջոցների հաշվին կրում է վարձու աշխատողներին Օրենքն ուժի մեջ մտնելու տարվա յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահված և վճարված հարկի ամբողջ գումարի չափով լրացուցիչ պարտավորություն: Նշված պատասխանատվության միջոցը չի կիրառվում այն դեպքերում, երբ տվյալ հաստիքային միավորի համար վարձու աշխատողը փոխարինվել է տվյալ գործատուի մոտ չաշխատող այլ վարձու աշխատողով:



Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի և եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկի ձևեր