Եկամտահարկի մասին
1. Եկամտահարկը և եկամտահարկ վճարողները

Եկամտահարկը բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը գանձվում է ֆիզիկական անձանցից հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամտից:

Ֆիզիկական անձը՝ ՀՀ քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը, այդ թվում որպես անհատ ձեռնարկատեր ՀՀ-ում գրանցվածը, Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ է վճարում, եթե նա՝
  • ՀՀ ռեզիդենտ է՝ հարկային տարում սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում  գտնվել է ՀՀ-ում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի կամ ՀՀ-ում է գտնվում նրա կենսական շահերի կենտրոնը և ՀՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս ստացել է հարկվող եկամուտ,
  • ոչ ռեզիդենտ է և հայաստանյան աղբյուրներից ստացել է հարկվող եկամուտ:

2.  Հարկվող եկամուտը

Հարկվող եկամուտը դա ֆիզիկական անձի հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտի և “Եկամտահարկի մասին’’ ՀՀ օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է:

Օրենքով սահմանված նվազեցումներ են՝
  • նվազեցվող եկամուտները,
  • անձնական նվազեցումները,
  • ծախսերը:

3. Համախառն եկամուտը և նվազեցվող եկամուտները

Համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձի ստացած բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուրներից: Սակայն, եկամտի որոշ տեսակներ` որպես եկամուտ չհամարվող տարրեր, չեն ներառվում համախառն եկամտի մեջ (դրանք սահմանված են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով): Եկամուտ չհամարվող տարրեր են` 
  • ՀՀ օրենսդրությանը համաձայն վճարվող պետական նպաստները, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության նպաստների (այդ թվում` հղիության և ծննդաբերության նպաստների).
  • ՀՀ օրենսդրությանը համաձայն վճարվող բոլոր տեսակի կենսաթոշակները, բա-ցառությամբ սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակար-գին մասնակցության շրջանակներում վճարվող կենսաթոշակների.
  • զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին ՀՀ օրենսդրությանը համաձայն տրվող միանվագ վճարները.
  • ՀՀ օրենսդրությանը համապատասխան վճարվող ալիմենտները.
  • արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկա-կան անձանց ստացած գումարները.
  • յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի և պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի և տու-գանքների մինչև հարյուր դրամ պարտավորությունների գումարները, որոնք հարկ վճա-րողի լուծարման դեպքում անտեսվում են.
  • ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարք-ներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից):
Եկամտի որոշ տեսակներ՝ ներառվելով համախառն եկամտի մեջ, միաժամանակ նվազեցվում են այդ եկամտից, օրինակ`
  • զինծառայողների զինվորական ծառայության հետ կապված եկամուտներ.
  • պետության կողմից վճարվող կրթաթոշակներ.
  • ապահովագրական հատուցումներ.
  • շահաբաժիններ և արժեթղթերից ստացված եկամուտներ.
  • գյուղատնտեսական արտադրանք արտադրողի այդ արտադրանքի իրացումից ստացված եկամուտը, ինչպես նաև դրա 10%-ը չգերազանցող այլ եկամուտներ և այլն :
Համախառն եկամտից նվազեցվող եկամուտների ամբողջական ցուցակը կարելի է գտնել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 111-րդ հոդվածներում:

4.  Անձնական նվազեցումը

Անձնական նվազեցումը՝  32,5 հազ. դրամի չափով, դա ֆիզիկական անձի ստացած եկամտի այն չափն է, որը եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար նվազեցվում է կամ նրա` հարկային գործակալների միջոցով վճարվող, ամսական եկամտից, կամ էլ տարեկան համախառն եկամտից՝ «Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկով» կամ «Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկով»: ՀՀ քաղաքացին անձնական նվազեցման իրավունք ունի յուրաքանչյուր հարկային գործակալից ստացվող ամսական համախառն եկամտից:

5.  Եկամտահարկի վճարումը

Ֆիզիկական անձը եկամտահարկը վճարում է.
  • եկամուտը վճարող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի (այսուհետ՝ հարկային գործակալ) միջոցով, որոնք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին օրենքով սահմանված եկամուտներ վճարելիս (իսկ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվարկելիս)՝ յուրաքանչյուր վճարման (հաշվարկման) դեպքում, կրում են եկամտահարկը հաշվարկելու, պահելու և բյուջե փոխանցելու պարտավորություն,
  • ինքնուրույնաբար՝ «Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկով» կամ «Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկով», երբ ֆիզիկական անձի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) ստացած եկամուտները չեն հարկվել  հարկային գործակալների միջոցով:
Եկամտահարկի հաշվարկման բանաձևը
  • Հարկային գործակալի միջոցով՝ ամսական հարկվող եկամուտներից

    Եկամտահարկը =
    80,0 հազ.դրամը չգերազանցող ամսական հարկվող եկամուտ x 10 % +
    80,0 հազ.դրամից մինչև 2,0 մլն.դրամը x 20 % +
    2,0 մլն.դրամը գերազանցող ամսական հարկվող եկամուտ x 25 %

    ՀՀ քաղաքացու ամսական հարկվող եկամուտը =
    Ամսական համախառն եկամուտ – Նվազեցվող եկամուտ-Սոցվճար -
    Բարեգործական հատկացումներ - Անձնական նվազեցում

    Օտարերկրյա քաղաքացու ամսական հարկվող եկամուտը =
    Ամսական համախառն եկամուտ – Սոցվճար -Շահաբաժին և արժեթղթերից
    ստացված եկամուտ-ՀՀ օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման
    վճարներ - Վիճակախաղերի դրամական և իրային շահումները

    Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ռոյալթիներից, տոկոսներից, վարձակալական վճարներից և ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից հարկային գործակալը եկամտահարկը հաշվարկում է առանձին՝ 10%-ով, իսկ օտարերկրյա քաղաքացիների ապահովագրական հատուցումներից և փոխադրման (ֆրախտի) դիմաց վճարվող եկամուտներից՝ 5%-ով, առանց որևէ նվազեցման:
    Ուշադրություն՝ այն դեպքերում, երբ հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարում է եկամուտ առանց գրավոր պայմանագիր (օրենքով պահանջվող տվյալների պարտադիր նշումով) կնքելու, եկամտահարկը հաշվարկվում է 11%-ով՝ ա¬ռանց որևէ նվազեցման:
  • Ինքնուրույնաբար՝ հարկային գործակալի միջոցով չհարկված տարեկան հարկվող եկամուտներից

    Եկամտահարկը =
    960,0 հազ.դրամը չգերազանցող տարեկան հարկվող եկամուտ x 10 % +
    960,0 հազ.դրամը գերազանցող տարեկան հարկվող եկամուտ x 20 %

    Տարեկան հարկվող եկամուտը =
    Տարեկան համախառն եկամուտ - Նվազեցվող եկամուտ - Ծախսեր -
    Սոցապվճար -Կամավոր կուտակային կենսաթոշակային վճարներ -
    Բարեգործական հատկացումներ - Անձնական նվազեցում


    Ուշադրություն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ռոյալթիներից, տոկոսներից և վարձակալական վճարներից եկամտահարկը հաշվարկում են առանձին՝ 10% դրույքաչափով, առանց որևէ նվազման, իսկ անհատ ձեռնարկատերերը` որպես այդպիսին ստացած վարձակալական վճարներից եկամտահարկը հաշվարկում են տարեկան սանդղակով:
6. Եկամտահարկի հաշվետվությունների ներկայացումը և հարկի վճարման ժամկետները
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Հարկային գործակալ
Հաշվարկ՝ անցած եռամսյակում
ֆիզիկական անձանց վճարված եկամտի,
պահված և փոխանցված եկամտահարկի
Եռամսյակին հաջորդող երկրորդ
ամսվա 1-ից ոչ ուշ
Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման, մնացած եկամտի վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ 
Ֆիզիկական անձ,
անհատ ձեռնարկատեր,
նոտար
Տարեկան եկամուտների հաշվարկ
կամ տարեկան եկամուտների
պարզեցված հաշվարկ
Հարկային տարվան հաջորդող
տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ
Հարկային տարվան հաջորդող տարվա մինչև մայիսի 1-ը
Կազմակերպություն,
անհատ ձեռնարկատեր,
նոտար
Տեղեկություն ֆիզիկական անձանց
վճարված եկամուտների մասին
Հարկային տարվան հաջորդող
տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ


Ուշադրություն՝
Ֆիզիկական անձանց հարկային տարվա ընթացքում վճարված այն եկամուտների մասին, որոնք չեն գերազանցում անձնական նվազեցման 12-ապատիկը,  տեղեկություններ հարկային մարմին  չեն ներկայացվում:

7. Եկամտահարկի եռամսյակային և ամսական վճարների կատարումը

Անհատ ձեռնարկատերը կատարում է եկամտահարկի եռամսյակային վճարումներ յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ՝ նախորդ տարվա ձեռնարկատի-րական գործունեությունից հաշվարկված եկամտահարկի գումարի 18,75%-ի և նախորդ եռամսյակում եկամտահարկի նվազագույն գումարի հաշվարկման բազայի նկատմամբ 1% դրույքաչափով հաշվարկված գումարի առավելագույնի չափով:
Ուշադրություն՝ տվյալ եռամսյակի նվազագույն եկամտահարկի հաշվարկման բազա է հանդիսանում նախորդ եռամսյակի ընթացքում.
  • ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, արժեթղթերի և ֆոնդային ապրանքների) իրացումից, 
  • արտադրանքի (բացառությամբ գյաղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուի կողմից գյուղատնտեսական արտադրանքի) իրացումից,
  • ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտները (իրացումից uտացվող հաuույթը), ներառելով վարկերի (փոխառությունների) դիմաց uտացվող տոկոuները և վարձավճարները:
Նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազան նվազեցվում է այդ եռամսյակի համար հաշվարկված` եկամտահարկով հարկվող գործունեության մեջ oգտագործվող` որպես անհատ ձեռնարկատեր ձեռք բերված,  հիմնական միջոցների ամորտիզացիոն մաuհանումների չափով (բայց ոչ ավել, քան այդ եռամսյակների նվազագույն եկամտահարկի գումարի հաշվարկման բազայի 50%-ը):

Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկատուները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն եկամտահարկը հաշվարկում են` առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:
Բացառապես հաստատագրված վճար վճարող և արտոնագրային վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերից բացի, մնացած բոլոր դեպքերում անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամտահարկի վճարած գումարը պետք է պակաս չլինի եկամտահարկի նվազագույն գումարից: 
 
Ուշադրություն՝ անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամտահարկի հաշվարկված գումարը տվյալ հաշվետու տարվա նվազագույն եկամտահարկի գումարից պակաս լինելու դեպքում դրանց բացասական տարբերությունը ենթակա չէ վերադարձման (այդ թվում՝ գործունեության դադարեցման դեպքում)՝ այն հաշվանցվում է միայն գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձինք, որոնց ստացած եկամուտները եկամտի վճարման աղբյուրի մոտ ենթակա չեն հարկման եկամտահարկով, յուրաքանչյուր ամիս կատարում են եկամտահարկի վճարների մուծումներ՝
  • տվյալ ամսվա համախառն եկամտի 10%-ի չափով,
  • յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ:
Ուշադրություն՝ հաշվետու տարվա ավարտից հետո ֆիզիկական անձը, այդ թվում անհատ ձեռնարկատերը (նոտարը), հարկային մարմին ներկայացվող «Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկով» կամ «Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկով» հաշվարկում է հաշվետու տարվա եկամտահարկի գումարը՝ ելնելով տարեկան հարկվող եկամտից, և հաշվանցում տվյալ տարվա համար մուծված եկամտահարկի եռամսյակային վճարումների և եկամտահարկի ամսական վճարների գումարները:

8. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտների հարկման առանձնահատկությունները սահմանված պատասխանատվությունը

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված եկամուտներից եկամտահարկը օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե փոխանցելու պարտավորությունը կրում է այդ եկամուտները հաշվարկող հարկային գործակալը: Եկամուտների մնացած տեսակները հարկվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով, ընդ որում հարկումը կատարվում է հաշվարկված եկամուտների ամբողջական գումարից, կատարելով միայն օրենքի 10-րդ հոդվածով, 12-րդ հոդվածով և 9-րդ հոդվածի «բ» կետով  սահմանված նվազեցումները:

Հարկային գործակալի կողմից օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին վճարված եկամուտներից վերը նշված չափերով պահված (գանձված) եկամտահարկի գումարը այդ անձի համար համարվում է Հայաստանում հարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ՀՀ ռեզիդենտ է կամ իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն որպես Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատեր: Այդ դեպքերում օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը պետք է դիմի իր գործունեության իրականացման կամ բնակության վայրի հարկային մարմին, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնելով տարեկան եկամուտների մասին հաշվարկ` հարկի վերջնական գումարը հաշվարկելու (մասնավորապես, աղբյուրի մոտ պահված հարկի գումարները հաշվանցելու, ինչպես նաև օրենքով սահմանված նվազեցումները հաշվի առնելու) համար:

Ուշադրություն՝ ՀՀ ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը տարեկան եկամուտների հաշվարկում ներառում է հարկային տարվա ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս ստացված եկամուտները: Ընդ որում, ռեզիդենտի եկամտահարկը պակասեցվում է հարկի այն գումարի չափով, որը նրանից գանձվել է օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան, սակայն ոչ ավելի, քան այդ եկամուտներից ՀՀ օրենսդրությանը համապատասխան հաշվարկված եկամտահարկի գումարից:


9. Տարեկան եկամուտների  հաշվարկը և ներկայացման կարգը

«Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկ» կամ «Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ» (այսուհետ` տարեկան եկամուտների հաշվարկ) ֆիզիկական անձինք պարտավոր են ներկայացնել հարկային գործակալ չհանդիսացողներից ստացված եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (նոտարների) կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ:

Հաշվարկ կարող է չներկայացվել, եթե ստացվել է.
  • «Եկամտահարկի  մասին» ՀՀ օրենքի   9-րդ, 10-րդ, 11-րդ և 111-րդ հոդվածներով սահմանված նվազեցվող եկամուտներ.
  • հարկային գործակալի միջոցով հարկվող եկամուտ.
  • բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների ձևով հարկվող գործունեությունից եկամուտ:
Տարեկան եկամուտների հաշվարկում ֆիզիկական անձը ներառում է հարկային տարվա ընթացքում հարկային գործակալների միջոցով չհարկված փաստացի ստացված եկամուտներն և դրանց գծով փաստացի կատարված ծախսերը, այսինքն այդ մասով հաշվարկը լրացվում է «վճարման՝ դրամարկղային» եղանակով:

Անհատ ձեռնարկատերը ձեռնարկատիրական գործունեության մասով կիրառում է հաշվառման «հաշվեգրման» եղանակը՝ ելնելով այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից, անկախ եկամտի փաս-տացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

Տարեկան եկամուտների հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը (նոտարները) տարեկան համախառն եկամուտը կարող են նվազեցնել ձեռնարկատիրական գործունեության և քաղաքացիաիրավական պայմանագրից եկամուտների ստացման հետ կապված անհրաժեշտ և  փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 25.08.1998թ. N 525 որոշմամբ: Անհատ ձեռնարկատիրոջ կատարած ծախսերը (այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, կապի և կոմունալ այլ ծախսերը) համարվում են ձեռնարկատիրական գործունեության գծով փաստաթղթերով հիմնավորված ծախսեր, եթե դրանք կատարվել են որպես անհատ ձեռնարկատեր:

Ուշադրություն՝ Եթե ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը բացասական է, ապա այն՝ որպես հաշվետու տարվա ձեռնարկատիրական գործու-նեությունից վնաս, փոխանցվում է վնասի ստացման տարվան հաջորդող 5 տարիներ և կարող է նվազեցվել միայն հետագա տարիներում ձեռնարկատիրական գոր-ծունեությունից ստացված եկամուտներից: 

10. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու համար սահմանված պատասխանատվությունը 

Հարկային գործակալների և տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձանց կողմից «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտելու համար նրանք ենթարկվում են նույն օրենքի 38-րդ հոդվածով և  «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-28 հոդվածներով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքքի համապատասխան հոդվածներով սահմանված պատասխանատվությանը :