Skip Navigation Links
Գաղտնիության Երաշխիք
Գաղտնիությունը
 
Մենք պարտավորվում ենք չհրապարակել տեղեկություններ ձեր մասին, բացառությամբ սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ում նշված դեպքերի:

Մենք կարող ենք առանց ձեզ նախապես ծանուցելու փոփոխել մեր կայքում զետեղված տեղեկությունների բովանդակությունը կամ ծառայությունները, որի հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն էլ կարող է համապատասխանաբար փոփոխությունների ենթարկվել:

Դուք պարտավորվում եք պարբերաբար այցելել տվյալ էջերը և ձեր կողմից կայք շարունակական մուտքը կամ դրա օգտագործումը կդիտվի որպես այդ փոփոխությունների ընդունում ձեր կողմից:

Սույն կայքն օգտագործելիս դուք համաձայնվում եք մեր կողմից ձեր վերաբերյալ տեղեկությունների հավաքմանը, օգտագործմանը, հրապարակմանը և փոխանցմանը ներքոնշյալ պայմաններին համաձայն:
 
Կայքի հանրամատչելի հատվածները
 
Կայքի հանրամատչելի հատվածները օգտագործելիս դուք պարտավոր չեք տրամադրել ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ և նման ձևով կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում ձեր անձը նույնականացնող որևէ տեղեկություն: Սակայն մենք կարող ենք գրանցել ձեր համակարգչի ինտերնետում տեղակայվածության մասին տվյալներ և համակարգի կառավարման ու առաջացած խնդիրների լուծման նպատակով գրանցել ընդհանուր տեղեկություններ: Կայք այցելելիս ձեր համակարգչի բրաուզերը կարող է ինքնաբերաբար տրամադրել մեզ որոշակի տեղեկություն, ներառյալ ձեր համակարգչի բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգը և IP հասցեն, ինչպես նաև ձեր՝ էջը բացելու և փակելու ամսաթիվը և ժամանակը:

Մենք չենք հավաքագրում անձնական տեղեկություններ ձեր կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ վեբ-կայքից օգտվելու ժամանակ:
 
Տեղեկությունների հավաքագրում
 
Կայքի որոշակի ծառայություններից օգտվելու համար պահանջվելու են Ձեր վերաբերյալ կոնտակտային տեղեկություններ(անուն, ազգանուն,էլեկտրոնային փոստի հասցե և այլն), որոնց  չտրամադրելու դեպքում, առցանց ծառայությունը հասանելի չի լինի օգտվողի համար: 

Oգտվողի իրավունքն է տրամադրել կամ չտրամադրել պահանջվող տեղեկատվությունը և օգտվել կամ չօգտվել տվյալ ծառայությունից:
Պահանջվող տեղեկատվությունը հավաքագրվում է Ձեզ ճշգրիտ և բարձրորակ ծառայություն մատուցելու համար: 

Անձնական տեղեկատվություն
 
Մենք խիստ հետևում ենք անվտանգության մեր ընթացակարգերին:

 Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է: