Ինտերակտիվ հարցում
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ակնկալում է հարկ վճարողների, քաղաքացիների, գործարարների ակտիվ մասնակցությունը կազմակերպվող ինտերակտիվ հարցումներին, որն անխուսափելիորեն կհանգեցնի հարկային և մաքսային ծառայությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը:

Կարևորելով յուրաքանչյուր հարկատուի, քաղաքացու տեսակետը, Պետեկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել ստեղծելու տարաբնույթ նպատակային հարցաշարեր և պարբերաբար անցկացնելու ինտերակիվ հարցումներ՝ հնարավորություն ընձեռելով կայքի այցելուներին արտահայտելու իրենց կարծիքն ու ներկայացնելու կառուցողական առաջարկներ քննարկվող հարցերի և առկա խնդիրների վերաբերյալ:

Վստահեցնում ենք, որ ձեր առաջարկները կարող են մեծապես նպաստել Պետեկամուտների կոմիտեի կողմից բարեփոխումների ռազմավարական ծրագրերի իրականացմանը: