Աշխատատեղեր ՀԾ-ում
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ



Հարկային մարմինների կողմից անցկացվող ստուգումներին ու ուսումնասիրություններին ներգրավման և ստուգման ժամանակ մասնագիտական աջակցության ցուցաբերման նպատակով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է ոլորտային փորձագետների և մասնագետների բազայի (դարանի) ստեղծում: Դարանում հաշվառման համար հրավիրվում են ներքոնշյալ պահանջներին բավարարող մասնագետները:


Աշխատանքային պարտականությունները
  • Հարկային մարմնի կողմից անցկացվող ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում մասնագիտական աջակցության ցուցաբերում և փորձագիտական (մասնագիտական) եզրակացության և (կամ) կարծիքի տրամադրում:

Պահանջները
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
  • Թիմային աշխատանքի ունակություն
  • Տրված խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու ունակություն:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
  • Մասնագետի տվյալների դարանում ընդգրկվելու վերաբերյալ հայտ՝ համաձայն կից ներկայացվող Ձևի,
  • Անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր կամ նույնականացման քարտ), իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականը և համապատասխան լիազորագիր,
  • Ֆիզիկական անձի դեպքում՝ աշխատանքային գրքույկը, իսկ կազմակերպության դեպքում՝ առնվազն երկու մասնագետների աշխատանքային գրքույկները,
  • Պետական կամ այլ կազմակերպությունների կողմից տրված մասնագիտական որակավորման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր (դիպլոմ, թույլտվություն, վկայական, հավաստագիր, երաշխավորագիր, բնութագիր և այլն):
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ, իսկ կազմակերպության դեպքում՝ լիազոր ներկայացուցչի միջոցով: Վերջինս իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ:

Փաստաթղթերն ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, ՀՀ ԿԱ ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության (ՀՎՍՀԸ) եկամուտների գնահատման և վերլուծության բաժնի կողմից, 2013 թվականի հոկտեմբերի 22-ից` ժամը 09:30-ից 12:30:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար  ցանկացողները կարող են դիմել` ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՎՍՀԸ վարչության եկամուտների գնահատման և վերլուծության բաժին`(060) 544 656 հեռախոսահամարով:


Հայտի ձև


ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ