Հարկային ծառայության պատմություն
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԸ

1991թ. հոկտեմբերի 2-ը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության ստեղծման օրը (ՀՀ նախարարների խորհրդի 1991թ. հոկտեմբերի 2-ի թիվ 585 որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր ստեղծվեց պետական հարկային տեսչությունը (ՊՀՏ):

ՀՀ ՊՀՏ պետի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Մուշեղի Սահակյանը (ՀՀ նախարարների խորհրդի 1991թ. հոկտեմբերի 2-ի թիվ 586 որոշում):

ՀՀ ֆինանսների նախարարի 1991թ. հոկտեմբերի 8-ի թիվ 46 հրամանով 1449 աշխատակից ՀՀ ֆինանսների նախարարության անձնակազմից տեղափոխվեցին ՀՀ ՊՀՏ անձակազմ (այդ թվում 57 մարդ տեղափոխվեցին կենտրոնական ապարատ):

1992թ. փետրվարի 10-ից ՀՀ պետական հարկային տեսչության պետ նշանակվեց Հուսիկ Սուրենի Հարությունյանը (ՀՀ Նախագահի 1992թ. փետրվարի 12-ի թիվ 76 հրամանագիր):

ՀՀ ՊՀՏ 1992թ. մայիսի 1-ի թիվ 140 հրամանով հաստատվեց ՀՀ ՊՀՏ կառուցվածքը:

1993թ. հունվարի 25-ից ՀՀ ՊՀՏ պետ նշանակվեց Սուրեն Մուշեղի Սահակյանը (ՀՀ Նախագահի 1993թ. հունվարի 25-ի թիվ 190 հրամանագիր):

1994թ. սկսվեց թողարկվել «Հարկային տեղեկատու» պարբերականը:

1994թ. նոյեմբերի 16-ից ՀՀ ՊՀՏ պետ նշանակվեց Պավել Դանտոնի Սաֆարյանը (ՀՀ Նախագահի 1994թ. նոյեմբերի 16-ի թիվ 396 հրամանագիր): Պ.Դ. Սաֆարյանը 26.07.95-20.10.95թթ. ընկած ժամանակաշրջանում եղել է ՀՀ Կառավարության անդամ-նախարար:

ՀՀ Վարչապետի 1996թ. մայիսի 10-ի թիվ 271 որոշումով հաստատվեցին «ՀՀ Հարկային տեսչության կանոնադրությունը» և «ՀՀ Հարկային տեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքը»:

1997թ. հունվարի 29-ից ՀՀ ՊՀՏ պետ նշանակվեց Արտաշես Սամվելի Թումանյանը (ՀՀ Վարչապետի 1997թ. հունվարի 29-ի թիվ 32 որոշում):

1998թ. նոյեմբերի 24-ից ՀՀ ՊՀՏ պետ նշանակվեց Սմբատ Ժիրայրի Այվազյանը (ՀՀ Վարչապետի 1998թ. նոյեմբերի 24-ի թիվ 688 որոշում):

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Նախագահի 1996թ. հունիսի 15-ի թիվ 287 հրամանագրի, ՀՀ կառավարության կառուցվածքում ստեղծվեց ՀՀ պետական եկամուտների նախարարությունը: ՀՀ պետական եկամուտների նախարար նշանակվեց Սմբատ Ժիրայրի Այվազյանը:

ՀՀ Վարչապետի 1999թ. հուլիսի 15-ի թիվ 425 որոշումով հաստատվեցին «ՀՀ պետական եկամուտների նախարարության կանոնադրությունը» և «ՀՀ Պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը»:

2000թ. մայիսի 20-ից ՀՀ պետական եկամուտների նախարար նշանակվեց Գագիկ Խաչատուրի Պողոսյանը (ՀՀ Նախագահի «ՀՀ կառավարության անդամներ նշանակելու մասին» 2000թ. մայիսի 20-ի թիվ 586 հրամանագիր):

2000թ. նոյեմբերի 6-ից ՀՀ պետական եկամուտների նախարար նշանակվեց Անդրանիկ Ենոքի Մանուկյանը (ՀՀ Նախագահի 2000թ. նոյեմբերի 6-ի թիվ 714 հրամանագիր):

Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ստեղծելու մասին» ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 6-ի թիվ 603 որոշման ՀՀ պետական եկամուտների նախարարության կազմից առանձնացվեց մաքսային վարչությունն ու ստեղծվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն:

2001թ. հուլիսի 6-ից ՀՀ Պետական եկամուտների նախարար է նշանակվել Երվանդ Վազգենի Զախարյանը (ՀՀ Նախագահի 2001թ. հուլիսի 6-ի թիվ 885 հրամանագիրը):

ՀՀ Վարչապետի 2001.թ. հուլիսի 17-ի թիվ 535 որոշումով հաստատվել են «ՀՀ պետական եկամուտների նախարարության կանոնադրությունը» և «ՀՀ պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը»:

2002թ. հունվարի 1-ից ՀՀ պետական եկամուտների նախարարության կառուցվածքում գործում է խոշոր հարկ վճարողների հաշվառման և վերահսկողության վարչությունը (ՀՀ Վարչապետի 2002թ. ապրիլի 4-ի թիվ 4 որոշում):

ՀՀ Նախագահի հրամանագրերով ՀՀ պետական եկամուտների նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվեց ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (2002թ. նոյեմբերի 13-ի թիվ ՆՀ-1202-Ն հրամանագիր) և ծառայության պետ նշանակվեց Երվանդ Վազգենի Զախարյանը (ՀՀ Նախագահի 2002թ. նոյեմբերի 13-ի թիվ ՆՀ-1204-Ա հրամանագիրը):

ՀՀ Նախագահի 2002թ. նոյեմբերի 16-ի թիվ ՆՀ-1206-Ա հրամանագրով ՀՀ ԿԱ ՀՊԾ պետ Երվանդ Զախարյանին շնորհվել է հարկային պետական ծառայության բարձրագույն դասային կոչում՝ ՀՀ ՀՊԾ պետական խորհրդական:

ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի թիվ 1926-Ն որոշմամբ ստեղծվեց «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը և հաստատվեց «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը» և «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքը»:

ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի թիվ 1926-Ն որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքում ստեղծվեցին երեք նոր՝ խոշոր հարկ վճարողների, ակցիզային հարկ վճարողների ու բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեսչություններ:

2003թ. հուլիսի 1-ից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ նշանակվեց Ֆելիքս Խոստեղի Ցոլակյանը (ՀՀ Նախագահի 2003թ. հուլիսի 1-ի թիվ ՆՀ-76-Ա հրամանագիր): Նույն օրը Երվանդ Վազգենի Զախարյանը նշանակվեց Երևանի քաղաքապետ:

2007թ. հուլիսի 16-ից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ նշանակվեց Վահրամ Միքայելի Բարսեղյանը (ՀՀ Նախագահի 2007թ. հուլիսի 16-ի թիվ ՆՀ 173-Ա հրամանագիր):

2008 թ. օգոստոսի 20-ին հարկային և մաքսային մարմինների միացման արդյունքում ստեղծված  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Գագիկ Խաչատրյանը:

2014թ. մայիսի 8-ին «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը միաձուլման ձևով վերակազմակերպվեցին՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար նշանակվեց Գագիկ Խաչատրյանը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016թ. մարտի 1-ի ՆՀ-213–Ն հրամանագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվել է` դրանից առանձնացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի` 2016թ. մարտի 3-ի ՆՀ-216-Ա հրամանագրով Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ. հոկտեմբերի 8-ի ՆՀ-1094-Ա հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ: