Skip Navigation Links
Կոտայքի տարածքային հարկային տեսչություն
Ղեկավար Սարգսյան Կարեն Արարատի
Հասցե Բարեկամության հրապ. 1, ք. Աբովյան, Կոտայքի մարզ
Հեռախոս 22259554
ՀՀ ԿԱ ՊԵԿ Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ
Ծնվել է 1978 թ. սեպտեմբերի 4-ին` Երևան քաղաքում:

Կրթություն
  • 1985-1995 թթ. - Երևանի թիվ 185 միջնակարգ դպրոց
  • 1994-1999 թթ.- Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, ,,Հաշվապահական հաշվառում և աուդիտ,, մասնագիտությամբ, որակավորումը` տնտեսագետ ֆինանսիստ
Աշխատանքային գործունեություն
  • 2002–2004 թթ – ՀՀ ՊԵՆ վերահսկողության վարչության ստուգումների համակարգման և վերահսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ
  • 2004-2008 թթ. – Վերահսկողության վարչության իրացման շրջանառության վերահսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ, գլխավոր հարկային տեսուչ
  • 2008 - 2009 թթ. – Դավթաշենի հարկային տեսչության պետի տեղակալ
  • 2009 – 2012 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՏ աշխատանքների համակարգման վարչության իրացման շրջանառության ծավալների վերլուծության և ոլորտային հսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 2012 – 2015 թթ. – ՀՏ աշխատանքների համակարգման վարչության տեսչական դիտարկումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 2015 – 2016 թթ. - ՀՏ աշխատանքների համակարգման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 12.02.2016-04.12.2016թ. - Արաբկիրի ՏՀՏ պետի տեղակալ
  • 05.12.2016-ից Կոտայքի ՏՀՏ պետ
Այլ տվյալներ
Ունի ՀՀ հարկային ծառայության 2-րդ դասի ավագ խորհրդականի դասային կոչում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Էլ. փոստի հասցե
Kotayk@taxservice.am


Ստորաբաժանման խնդիրներն ու գործառույթները

Տեսչության գործունեության նպատակն է  հարկ վճարողների սպասարկումը, հարկային և պարտադիր այլ վճարների օրենսդրության պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողությունը, բյուջետային եկամուտների ժամանակին և անհրաժեշտ մակարդակի արդյունավետ ապահովումը

Տեսչության հիմնական գործառույթներն են.
  • հարկ վճարողների իրազեկում, ուսուցում, հարկային հաշվետվությունների ընդունում և այլ սպասարկման ծառայություններ
  • հարկային հաշվետվությունների և այլ տվյալների մշակում
  • հարկերի վճարման նկատմամբ հսկողություն
  • հարկային ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում
  • ՖՆ և տեսչության լիազորությունների շրջանակներում ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովում
  • իրավական ապահովման և հարկադիր գանձումների հետ կապված աշխատանքների իրականացում
  • Հարկ վճարողների դիմումների և բողոքների քննարկում և որոշումների ընդունում
  • Տեսչությունն իր գործունեության ընթացքում իր գործառույթների շրջանակներում համագործակցում է ՀՀ ֆինանսների նախարարության այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ: