Skip Navigation Links
Կապանի տարածքային հարկային տեսչություն
Ղեկավար Դավթյան Դավիթ Սամվելի
Հասցե Ստեփանյան 3/1, ք.Կապան, Սյունիքի մարզ
Հեռախոս 28541998
Տեսչությունների գործունեության նպատակը և հիմնական խնդիրները


Տեսչության գործունեության նպատակն է հարկ վճարողների սպասարկումը, ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, հարկային մարմնի կողմից վերահսկվող բյուջետային եկամուտների ժամանակին և անհրաժեշտ մակարդակի արդյունավետ ապահովումը:

Տեսչության հիմնական գործառույթներն են .
  1. Հարկ վճարողների սպասարկում, (հարկ վճարողների իրազեկում, ուսուցում, հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով, ինչպես նաև հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ եկամուտների մասով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների, տեղեկանքների, տեղեկությունների ընդունում, սպասարկման այլ ծառայություններ և գործառույթներ)
  2. հաշվետվությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստացված այլ տեղեկությունների մշակում և վերլուծություն,
  3. հարկ վճարողների, նրանց վերաբերյալ տեղեկությունների և նրանց պարտավորությունների հաշվառում,
  4. ՊԵԿ և տեսչության լիազորությունների շրջանակներում ՀՀ օրենսդրության պահաջների կատարման նկատմամբ հսկողություն,
  5. Տեսչության լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ,
  6. Իրավական ապահովման և հարկադիր գանձումների հետ կապված աշխատանքներ,
  7. Հարկ վճարողների դիմումների և բողոքների քննարկում և որոշումների ընդունում: