Skip Navigation Links
ԻջԵՎանի տարածքային հարկային տեսչություն
Ղեկավար Այվազյան Կարեն Ալբերտի
Հասցե Մելիքբեկյան 3, ք. ԻջԵՎան, Տավուշի մարզ
Հեռախոս 26321580
ՀՀ ԿԱ ՊԵԿ Իջևանի տարածքային հարկային տեսչության պետ
Ծնվել է 12.10.1974թ. ք.Երևանում

Կրթություն
  • 1999թ.- Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
  • 2007թ.-ՀՀ պետական կառավարման ակադեմիա
Աշխատանքային գործունեություն
  • 13.08.01-17.05.2004թթ.-ՀՀ ՊԵՆ Մաշտոցի ՏՀՏ վերահսկողության բաժնի հարկային տեսուչ
  • 18.05.2004-08.12.2004թթ.- ՀՊԾ Մաշտոցի ՀՏ վերահսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ
  • 09.12.2004-10.12.2006թթ.-Արաբկիրի ՀՏ վերահսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ
  • 11.12.2006-09.01.2011թթ- Արաբկիրի ՀՏ վերահսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 10.01.2011-24.01.2012թթ-ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 25.01.2012-02.04.2015թթ.-Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության ստուգումների 1-ին բաժնի ավագ հարկային տեսուչ
  • 03.04.2015-25.08.2015թթ.-ՀՀ ՖՆ ԽՀՎՀՏ ՇՏԿՈՀ բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 26.08.2015-18.03.2016թթ.-ՀՀ ՖՆ Վանաձորի ՏՀՏ Հարկային հսկողության բաժնի պետ
  • 18.03.2016-31.03.2016թթ- ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի ՏՀՏ Հարկային հսկողության բաժնի պետ
  • 01.04.2016թ.-ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի ՏՀՏ պետ
  • 2016թ.-ից - Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ
  • 2017թ.-ից- Իջևանի տարածքային հարկային տեսչության պետ
Այլ տվյալներ
Դասային կոչում՝-ՀՀ ՀԾ երրորդ դասի ավագ խորհրդական
1999-2001թթ.-Ծառայել է ՀՀ ԶՈՒ-ավագ լեյտենանտ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա

Էլեկտրոնային փոստի հասցե
karen_ayvazyan@taxservice.am


Ղեկավարած ստորաբաժանման խնդիրներն ու գործառույթները
Տեսչության պետի գործունեության նպատակն է տեսչության բնականոն աշխատանքների համակարգում, ղեկավարում և վերահսկումը: Տեսչության և վերադաս հարկային մարմնի միջև ուղղակի կապի, ինչպես նաև վերադաս հարկային մարմնից իջեցված հրամանների և հանձնարարականների կատարման ապահովումը: Հարկային և պարտադիր այլ վճարների օրենսդրության պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողությունը, ՀՀ պետական բյուջեի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հավաքագրման ապահովումը: Աշխատանքային ծրագրերի մշակման, ստվերի հայտնաբերման, ռիսկային ոլորտներում խստիվ հսկողության սահմանման վերաբերյալ հրամանների արձակումը, հանձնարարականների տրամադրումը, որոշումների կայացումը: Օրենքով սահմանված լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պետական կառավարման,տեղական ինքնակառավարման ,դատական իշխանության մարմինների հետ կապի ապահովումը:

Տեսչության պետի գործառույթներն են
  • Համակարգում և ղեկավարում է հարկային տեսչության ընթացիկ աշխատանքները. ա) կազմակերպում և վերահսկում է տեսչության հարկային ծառայողների կողմից իրականացվող աշխատանքները, բ) ապահովում է տեսչության աշխատակիցների համագործակցությունը և տեսչության բաժինների միջև տեղեկատվության փոխանակումը, գ) դիտարկում և տեղաբաշխում է տեսչությանը հասցեագրված թղթակցություններն ըստ նշանակության և կատարողների:
  • Կազմակերպում և վերահսկում է վերադաս հարկային մարմնի կողմից իջեցված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարումը:
  • Ապահովում է հարկ վճարողների սպասարկման, հաշվառման, հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման, հաշվառման, վճարման ընթացքում, հսկողական աշխատանքների իրականացման ժամանակ օրենսդրության պահանջների կատարում:
  • Ապահովում է կապը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ:
  • Ներկայացնում է տեսչության գործառույթների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ վերադաս հարկային մարմին առաջարկություններ:
  • Մասնակցում է տեսչության աշխատանքային ծրագրի կազզման և կատարողականների գնահատման աշխատանքներին, կազմում է իր անհատական աշխատանքային ծրագիրը և ապահովում է դրա կատարումը:
  • Կատարում է հարկային մարմնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ: