Skip Navigation Links
Գորիսի տարածքային հարկային տեսչություն
Ղեկավար Աբելյան Եղիշե Կիմի
Հասցե ՏաթԵՎացու 9, ք. Գորիս, Սյունիքի մարզ
Հեռախոս 28459777
ՀՀ ԿԱ ՊԵԿ Գորիսի տարածքային հարկային տեսչության պետ

Ծնվել է 1964թ.-ի հունիսի 1-ին՝ Երևանում:

Կրթություն
  • 1986թ. – ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը, «տրիկոտաժի արտադրություն» ֆակուլտետը
Աշխատանքային գործունեություն
  • 1986-1987թթ. – Ա.Մյասնիկյանի անվ. Երևանի տրիկոտաժի արտադրական միավորում -ինժեներ-տեխնոլոգ,վարպետ
  • 1987-1988թթ. – Ծառայություն Խորհրդային բանակում
  • 1988-1989թթ. – Ա.Մյասնիկյանի անվ. Երևանի տրիկոտաժի արտադրական միավորում - վարպետ, ինժեներ - տեխնոլոգ
  • 04.1989-11.1989թթ.– ՀՍՍՀ Երևան քաղ. Մաշտոցի շրջ. ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար
  • 1989–1991թթ.– Ա.Մյասնիկյանի անվ.Երևանի տրիկոտաժի առևտրա – արտադրական միավորում –ինժեներ, արտաքին տնտեսական կապերի բաժնի պետ
  • 1991–1994թթ.– «Արիր – Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա – տնօրենի տեղակալ մարքեթինգի գծով
  • 1994–1995թթ.– « Տոսպ» տրիկոտաժի ֆիրմա – մարքեթինգի բաժնի պետ
  • 1995–2000թթ.– Մյասնիկյանի հարկային տեսչություն –պետական հարկային տեսուչ, ավագ հարկային տեսուչ, գլխավոր պետական հարկային տեսուչ
  • 2000-2001թթ.- ՀՀ ՊԵՆ Սպանդարյանի տարածքային հարկային տեսչություն – ավագ հարկային տեսուչ, գլխավոր հարկային տեսուչ
  • 2001–2002թթ.– Արագածոտնի մարզային տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ
  • 2002-2006թթ.- Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ
  • 01.2006-07.2006թթ.- Նորք-Մարաշի հարկային տեսչության պետի տեղակալ
  • 2006-2007թթ.- Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ
  • 2007-2008թթ.- Սպանդարյանի-1 հարկային տեսչության պետի տեղակալ
  • 06.2008-11.2008թթ.- Մյասնիկյանի հարկային տեսչության պետի տեղակալ
  • 2008-2010թթ.- Աշտարակի տարածքային հարկային տեսչության պետ
  • 2011-2014թթ.- Կենտրոնի հարկային տեսչության պետի տեղակալ
  • 2014թ.-ից – Սևանի տարածքային հարկային տեսչության պետ
  • 2016թ-ից  - ՀՀ ԿԱ ՊԵԿ Գորիսի տարածքային հարկային տեսչության պետ 
Այլ տվյալներ
  • Ունի հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային կոչում:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա

Էլեկտրոնային փոստ
eghishe_abelyan@taxservice.am

ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Աշխատանքի նպատակը
Տեսչության բնականոն աշխատանքների համակարգում, ղեկավարում և վերահսկում: Տեսչության և վերադաս հարկային մարմնի միջև ուղղակի կապի, ինչպես նաև վերադաս հարկային մարմնից իջեցված հրամանների և հանձնարարականների կատարման ապահովում: Օրենքով սահմանված լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ կապի ապահովում: Աշխատանքային ծրագրերի մշակման, ստվերի հայտնաբերման, ռիսկային ոլորտներում խստիվ հսկողության սահմանման վերաբերյալ հրամանների արձակում, հանձնարարականների տրամադրում, որոշումների կայացում:

Պարտականությունները և իրավունքները
  • Համակարգում և ղեկավարում է հարկային տեսչության ընթացիկ աշխատանքները.
    ա) կազմակերպում և վերահսկում է տեսչության հարկային ծառայողների կողմից իրականացվող աշխատանքները,
    բ) ապահովում է տեսչության աշխատակիցների համագործակցությունը և տեսչության բաժինների միջև տեղեկատվության փոխանակումը,
    գ) դիտարկում և տեղաբաշխում է տեսչությանը հասցեագրված թղթակցություններն ըստ նշանակության և կատարողների:
  • Կազմակերպում և վերահսկում է վերադաս հարկային մարմնի կողմից իջեցված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարումը:
  • Արձակում է հրամաններ, կարգադրություններ, հանձնարարականներ, կայացնում է որոշումներ:
  • Իրականացնում է տեսչության աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացը.
    ա) հաստատում է աշխատակիցների տարեկան աշխատանքային ծրագրերը և հետևում դրանց կատարման ընթացքին,
    բ) ամփոփում և գնահատում է տեսչության աշխատակիցների կատարողականը կիսամյակային և տարեկան կտրվածքով,
    գ) հարկային մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության հարկային ծառայողների պաշտոնեական առաջխաղացման, խրախուսման, կարգավիճակի փոփոխության, ուսուցման կամ վերապատրաստման վերաբերյալ:
  • Ապահովում է հարկ վճարողների սպասարկման, հաշվառման, հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման, հաշվառման, վճարման ընթացքում, հսկողական աշխատանքների իրականացման ժամանակ օրենսդրության պահանջների կատարում:
  • Ապահովում է կապը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ:
  • Ներկայացնում է տեսչության գործառույթների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ վերադաս հարկային մարմին առաջարկություններ:
  • Մասնակցում է տեսչության աշխատանքային ծրագրի կազզման և կատարողականների գնահատման աշխատանքներին, կազմում է իր անհատական աշխատանքային ծրագիրը և ապահովում է դրա կատարումը:
  • Կատարում է հարկային մարմնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
Տեսչությունների գործունեության նպատակը և հիմնական խնդիրները

Տեսչության գործունեության նպատակն է հարկ վճարողների սպասարկումը, ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, հարկային մարմնի կողմից վերահսկվող բյուջետային եկամուտների ժամանակին և անհրաժեշտ մակարդակի արդյունավետ ապահովումը:

Տեսչության հիմնական գործառույթներն են .
  1. Հարկ վճարողների սպասարկում, (հարկ վճարողների իրազեկում, ուսուցում, հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով, ինչպես նաև հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ եկամուտների մասով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների, տեղեկանքների, տեղեկությունների ընդունում, սպասարկման այլ ծառայություններ և գործառույթներ)
  2. հաշվետվությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստացված այլ տեղեկությունների մշակում և վերլուծություն, 
  3. հարկ վճարողների, նրանց վերաբերյալ տեղեկությունների և նրանց պարտավորությունների հաշվառում,
  4. ՊԵԿ և տեսչության լիազորությունների շրջանակներում ՀՀ օրենսդրության պահաջների կատարման նկատմամբ հսկողություն,
  5. Տեսչության լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ,
  6. Իրավական ապահովման և հարկադիր գանձումների հետ կապված աշխատանքներ,
  7. Հարկ վճարողների դիմումների և բողոքների քննարկում և որոշումների ընդունում: