Skip Navigation Links
Գյումրու տարածքային հարկային տեսչություն
Ղեկավար Եթիմյան Արթուր Ռաֆիկի
Հասցե Հովսեփյան 1, ք. Գյումրի, Շիրակի մարզ
Հեռախոս 60549640
ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ
Ծնվել է 1968 թ մարտի 25-ին ` Կիրովականում

Կրթություն
  • 1990 թ – ԵՐՊԻ Կիրովականի մասնաճյուղ – մեքենաշինության տեխնոլոգիա , մետաղահատ հաստոցներ և գործիքներ , որակավորումը ինժեներ մեխանիկ
  • 1995 թ - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ , ֆինանսներ և վարկ , որակավորումը տնտեսագետ
  • 2007 թ - Երևանի պետական համալսարան , իրավագիտություն , որակավորումը իրավաբան

Աշխատանքային գործունեություն
  • 05.06.1991-25.06.1992թթ - Կիրովականի ՊՀՏ կոոպ. և հասարակական կազմակերպությունների բաժնի հարկային տեսուչ
  • 25.06.1992 –25.10.1993 թթ - Վանաձորի ՀՊՏ արդյունաբերական ձեռնարկությունների հարկման բաժնի հարկային տեսուչ
  • 25.10.1993-26.06.1997 թթ. – ՕՎ Լոռվա տարածքային օ/բաժնի օպեր լիազոր ,
  • 26.06.1997 – 17.04.1998 թթ - ՕՎ 4-րդ վարչության Լոռվա տարածքային օ/բաժնի ավագ օպեր լիազոր- մասնագետ
  • 17.04.1998 – 18.06.1999 թթ - ՕՎ 4-րդ վարչության Լոռվա տարածքային օ/բաժնի գլխավոր օպեր լիազոր
  • 18.06.1999-12.07.2000թթ. - Վանաձորի ՏՀՏ վերահսկողության բաժնի պետ
  • 12.07.2000- 14.01.2002 թթ. – Լոռու ՄՏՀՏ վերահսկողության բաժնի պետ
  • 14.01.2002 -15.08.2002 թթ – Լոռու ՄՏՀՏ Թումանյանի բաժնի պետ
  • 15.08.2002 – 07.01.2003 թթ – Լոռու ՄՏՀՏ գանձումների բաժնի պետ
  • 07.01.2003 – 07.04.2003 թթ – Լոռու վերահսկողության բաժնի պետ
  • 07.04.2003 – 06.12.2004 թթ. – Լոռու ՄՀՏ պետ
  • 06.12.2004- 02.10.2007 թթ. – Վանաձորի ՀՏ պետ
  • 02.10.2007 - 02.02.2009 թթ- Սպիտակի ՏՀՏ պետ
  • 02.02.2009 - 02.07.2010 թթ. – Վանաձորի ՏՀՏ պետի տեղակալ
  • 02.07.2010 թ - Աշտարակի ՏՀՏ պետ
  • 2014 - 2015թթ.- Վանաձորի ՏՀՏ պետ
  • 2015-ից  Էջմիածնի ՏՀՏ պետ
  • 2016-ից Արմավիրի ՏՀՏ պետ
  • 2016թ-ի դեկտեմբեր - ՀՀ ԿԱ ՊԵԿ Իջևանի տարածքային հարկային տեսչության պետ
  • 2017թ-ից - ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ

Այլ տվյալներ
ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդականի դասային աստիճան
15.12.2006 թ ՀՊԾ պետի հրամանով խրախուսվել է շնորհակալագրով

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի

Էլեկտրոնային հասցե
artur_etimyan@taxservice.am

ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Աշխատանքի նպատակը
Տեսչության բնականոն աշխատանքների համակարգում, ղեկավարում և վերահսկում: Տեսչության և վերադաս հարկային մարմնի միջև ուղղակի կապի, ինչպես նաև վերադաս հարկային մարմնից իջեցված հրամանների և հանձնարարականների կատարման ապահովում: Օրենքով սահմանված լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ կապի ապահովում: Աշխատանքային ծրագրերի մշակման, ստվերի հայտնաբերման, ռիսկային ոլորտներում խստիվ հսկողության սահմանման վերաբերյալ հրամանների արձակում, հանձնարարականների տրամադրում, որոշումների կայացում:

Պարտականությունները և իրավունքները
  • Համակարգում և ղեկավարում է հարկային տեսչության ընթացիկ աշխատանքները. ա) կազմակերպում և վերահսկում է տեսչության հարկային ծառայողների կողմից իրականացվող աշխատանքները, բ) ապահովում է տեսչության աշխատակիցների համագործակցությունը և տեսչության բաժինների միջև տեղեկատվության փոխանակումը, գ) դիտարկում և տեղաբաշխում է տեսչությանը հասցեագրված թղթակցություններն ըստ նշանակության և կատարողների:
  • Կազմակերպում և վերահսկում է վերադաս հարկային մարմնի կողմից իջեցված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարումը:
  • Արձակում է հրամաններ, կարգադրություններ, հանձնարարականներ, կայացնում է որոշումներ:
  • Իրականացնում է տեսչության աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացը. ա) հաստատում է աշխատակիցների տարեկան աշխատանքային ծրագրերը և հետևում դրանց կատարման ընթացքին, բ) ամփոփում և գնահատում է տեսչության աշխատակիցների կատարողականը կիսամյակային և տարեկան կտրվածքով, գ) հարկային մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության հարկային ծառայողների պաշտոնեական առաջխաղացման, խրախուսման, կարգավիճակի փոփոխության, ուսուցման կամ վերապատրաստման վերաբերյալ:
  • Ապահովում է հարկ վճարողների սպասարկման, հաշվառման, հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման, հաշվառման, վճարման ընթացքում, հսկողական աշխատանքների իրականացման ժամանակ օրենսդրության պահանջների կատարում:
  • Ապահովում է կապը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ:
  • Ներկայացնում է տեսչության գործառույթների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ վերադաս հարկային մարմին առաջարկություններ:
  • Մասնակցում է տեսչության աշխատանքային ծրագրի կազզման և կատարողականների գնահատման աշխատանքներին, կազմում է իր անհատական աշխատանքային ծրագիրը և ապահովում է դրա կատարումը:
  • Կատարում է հարկային մարմնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
Տեսչությունների գործունեության նպատակը և հիմնական խնդիրները
Տեսչության գործունեության նպատակն է հարկ վճարողների սպասարկումը, ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, հարկային մարմնի կողմից վերահսկվող բյուջետային եկամուտների ժամանակին և անհրաժեշտ մակարդակի արդյունավետ ապահովումը:

Տեսչության հիմնական գործառույթներն են 
  1. Հարկ վճարողների սպասարկում, (հարկ վճարողների իրազեկում, ուսուցում, հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով, ինչպես նաև հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ եկամուտների մասով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների, տեղեկանքների, տեղեկությունների ընդունում, սպասարկման այլ ծառայություններ և գործառույթներ)
  2. հաշվետվությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստացված այլ տեղեկությունների մշակում և վերլուծություն,
  3. հարկ վճարողների, նրանց վերաբերյալ տեղեկությունների և նրանց պարտավորությունների հաշվառում,
  4. ՖՆ և տեսչության լիազորությունների շրջանակներում ՀՀ օրենսդրության պահաջների կատարման նկատմամբ հսկողություն,
  5. Տեսչության լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ,
  6. Իրավական ապահովման և հարկադիր գանձումների հետ կապված աշխատանքներ,
  7. Հարկ վճարողների դիմումների և բողոքների քննարկում և որոշումների ընդունում: