Skip Navigation Links
Գավառի տարածքային հարկային տեսչություն
Ղեկավար Մուրադյան Էդգար Նիկոլայի
Հասցե Գր. Լուսավորիչի 12/2, ք. Գավառ, Գեղարքունիքի մարզ
Հեռախոս 26451531
Գավառի տարածքային հարկային տեսչության պետ
Ծնվել է 1979թ. փետրվարի 7-ին`ք. Երևան

Կրթություն
  • 1985-1995թթ.- Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոց
  • 1996-2001թթ.- Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Կառավարման ֆակուլտետ, տնտեսագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն
  • 2001-2003թթ. - Ծառայություն ՀՀ Զինված ուժերում
  • 2004թ.- ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմադրամի Շենգավիթի տարածքային կենտրոն, գլխավոր մասնագետ
  • 2004թ.- ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմադրամի Կենտրոն-1 տարածքային կենտրոն, գլխավոր մասնագետ
  • 2005թ. - ՀՀ ԿԱ ՀՊԾ Շենգավիթի ՀՏ ՏՄՀ բաժնի I-ին կարգի մասնագետ
  • 2006–2010թթ.- Շենգավիթի ՀՏ Վերահսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ
  • 01.02.2010թ.-ՀՀ ԿԱ ՊԵԿ Խորհրդայինի ՀՏ Ստուգումների բաժնի հարկային տեսուչ
  • 2012–2015թթ.-ՀՀ ԿԱ ՊԵԿ Նոր Նորքի ՀՏ Ստուգումների բաժնի ավագ հարկային տեսուչ, գլխավոր հարկային տեսուչ
  • 04.05.2015-16.11.2015թթ.- ՀՀ ՖՆ Կազմակերպական և հսկողական վարչության հարկային հսկողության կազմակերպման և դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 17.11.2015-11.01.2017թթ.- Գավառի ՏՀՏ հարկային հսկողության բաժնի պետ
  • 12.01.2017թ-ից - ՀՀ ԿԱ ՊԵԿ Գավառի ՏՀՏ պետ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա

Էլ. փոստի հասցե
Edgar_Muradyan@taxservise.am

Այլ տվյալներ
Ունի հարկային ծառայության 1-ին դասի խորհրդական դասային կոչում


ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Աշխատանքի նպատակը 
Տեսչության բնականոն աշխատանքների համակարգում, ղեկավարում և վերահսկում: Տեսչության և վերադաս հարկային մարմնի միջև ուղղակի կապի, ինչպես նաև վերադաս հարկային մարմնից իջեցված հրամանների և հանձնարարականների կատարման ապահովում: Օրենքով սահմանված լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ կապի ապահովում: Աշխատանքային ծրագրերի մշակման, ստվերի հայտնաբերման, ռիսկային ոլորտներում խստիվ հսկողության սահմանման վերաբերյալ հրամանների արձակում, հանձնարարականների տրամադրում, որոշումների կայացում:

Պարտականությունները և իրավունքները
  • Համակարգում և ղեկավարում է հարկային տեսչության ընթացիկ աշխատանքները.
    ա) կազմակերպում և վերահսկում է տեսչության հարկային ծառայողների կողմից իրականացվող աշխատանքները,
    բ) ապահովում է տեսչության աշխատակիցների համագործակցությունը և տեսչության բաժինների միջև տեղեկատվության փոխանակումը,
    գ) դիտարկում և տեղաբաշխում է տեսչությանը հասցեագրված թղթակցություններն ըստ նշանակության և կատարողների:
  • Կազմակերպում և վերահսկում է վերադաս հարկային մարմնի կողմից իջեցված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարումը:
  • Արձակում է հրամաններ, կարգադրություններ, հանձնարարականներ, կայացնում է որոշումներ:
  • Իրականացնում է տեսչության աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացը.
    ա) հաստատում է աշխատակիցների տարեկան աշխատանքային ծրագրերը և հետևում դրանց կատարման ընթացքին,
    բ) ամփոփում և գնահատում է տեսչության աշխատակիցների կատարողականը կիսամյակային և տարեկան կտրվածքով,
    գ) հարկային մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության հարկային ծառայողների պաշտոնեական առաջխաղացման, խրախուսման, կարգավիճակի փոփոխության, ուսուցման կամ վերապատրաստման վերաբերյալ:
  • Ապահովում է հարկ վճարողների սպասարկման, հաշվառման, հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման, հաշվառման, վճարման ընթացքում, հսկողական աշխատանքների իրականացման ժամանակ օրենսդրության պահանջների կատարում:
  • Ապահովում է կապը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ:
  • Ներկայացնում է տեսչության գործառույթների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ վերադաս հարկային մարմին առաջարկություններ:
  • Մասնակցում է տեսչության աշխատանքային ծրագրի կազզման և կատարողականների գնահատման աշխատանքներին, կազմում է իր անհատական աշխատանքային ծրագիրը և ապահովում է դրա կատարումը:
  • Կատարում է հարկային մարմնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
Տեսչությունների գործունեության նպատակը և հիմնական խնդիրները
Տեսչության գործունեության նպատակն է հարկ վճարողների սպասարկումը, ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, հարկային մարմնի կողմից վերահսկվող բյուջետային եկամուտների ժամանակին և անհրաժեշտ մակարդակի արդյունավետ ապահովումը:

Տեսչության հիմնական գործառույթներն են .
  • Հարկ վճարողների սպասարկում,
  • հաշվետվությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստացված այլ տեղեկությունների մշակում և վերլուծություն,
  • հարկ վճարողների, նրանց վերաբերյալ տեղեկությունների և նրանց պարտավորությունների հաշվառում,
  • ՖՆ և տեսչության լիազորությունների շրջանակներում ՀՀ օրենսդրության պահաջների կատարման նկատմամբ հսկողություն,
  • Տեսչության լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ,
  • Իրավական ապահովման և հարկադիր գանձումների հետ կապված աշխատանքներ,
  • Հարկ վճարողների դիմումների և բողոքների քննարկում և որոշումների ընդունում: