Skip Navigation Links
Արտաշատի տարածքային հարկային տեսչություն
Ղեկավար Սահակյան Վահագն Արտաշեսի
Հասցե Օգոստոսի 23, շ. 83, ք. Արտաշատ, Արարատի մարզ
Հեռախոս 23539410
ՀՀ ԿԱ ՊԵԿ Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետ
Ծնվել է 1977 թ-ի հոկտեմբերի 3-ին` Երևանում:

Կրթություն
  • 1984-1994 թթ.- Երևանի թիվ 149 միջնակարգ դպրոց
  • 1994-1999 թթ.- Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, իրավաբանի որակավորում
  • 1999-2002 թթ.- Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրա
  • 2003 թ. - Պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել Իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային գործունեություն
  • 2001 - 2004 թթ.- «Արմենիա Շուգր Կորպորեյշն» ՓԲԸ իրավախորհրդատու
  • 2004 - 2005 թթ. – ՀՀ ԿԱ ՀՊԾ օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ աշխատող
  • 2005 - 2006 թթ. - Օպերատիվ հետախուզության վարչության Վայոց Ձորի բաժնի օպերլիազոր
  • 2006 - 2007 թթ. - Օպերատիվ հետախուզության վարչության 13-րդ բաժնի օպերլիազոր
  • 2007 թ. - Օպերատիվ հետախուզության վարչության Մաշտոցի բաժնի օպերլիազոր
  • 2007 - 2008 թթ. - Օպերատիվ հետախուզության վարչության Արաբկիրի բաժնի օպերլիազոր, գլխավոր օպերլիազոր
  • 2008 - 2009 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Մյասնիկյանի և Նորք Մարաշի բաժնի գլխավոր օպերլիազոր
  • 2009 - 2011 թթ. – Օպերատիվ հետախուզության վարչության 21-րդ /Արմավիրի/ բաժնի պետ
  • 2011 - 2012 թթ. – Օպերատիվ հետախուզության վարչության 24-րդ /Աշտարակի/ բաժնի պետ
  • 2012 - 2013 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Հրազդանի տարածքային հարկային տեսչության պետ
  • 04.09.2013թ-ից- Կոտայքի տարածային հարկային տեսչության պետ
  • 2014թ. - Նոր Նորքի ՏՀՏ պետ
  • 2016-թ. Հրազդանի ՏՀՏ պետ
  • 2016թ դեկտեմբերից ՀՀ ԿԱ ՊԵԿ Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետ
Այլ տվյալներ
  • ՀՀ Իրավաբանների միության անդամ է:
  • Ունի ՀՀ հարկային ծառայության մայորի դասային կոչում:
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի հրամանով պարգևատրվել է հուշանվերով:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Էլ. փոստի հասցե
vahagn_sahakyan@taxservice.am


ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Աշխատանքի նպատակը
Տեսչության բնականոն աշխատանքների համակարգում, ղեկավարում և վերահսկում: Տեսչության և վերադաս հարկային մարմնի միջև ուղղակի կապի, ինչպես նաև վերադաս հարկային մարմնից իջեցված հրամանների և հանձնարարականների կատարման ապահովում: Օրենքով սահմանված լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ կապի ապահովում: Աշխատանքային ծրագրերի մշակման, ստվերի հայտնաբերման, ռիսկային ոլորտներում խստիվ հսկողության սահմանման վերաբերյալ հրամանների արձակում, հանձնարարականների տրամադրում, որոշումների կայացում:

Պարտականությունները և իրավունքները
  • Համակարգում և ղեկավարում է հարկային տեսչության ընթացիկ աշխատանքները. ա) կազմակերպում և վերահսկում է տեսչության հարկային ծառայողների կողմից իրականացվող աշխատանքները, բ) ապահովում է տեսչության աշխատակիցների համագործակցությունը և տեսչության բաժինների միջև տեղեկատվության փոխանակումը, գ) դիտարկում և տեղաբաշխում է տեսչությանը հասցեագրված թղթակցություններն ըստ նշանակության և կատարողների:
  • Կազմակերպում և վերահսկում է վերադաս հարկային մարմնի կողմից իջեցված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարումը:
  • Արձակում է հրամաններ, կարգադրություններ, հանձնարարականներ, կայացնում է որոշումներ:
  • Իրականացնում է տեսչության աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացը. ա) հաստատում է աշխատակիցների տարեկան աշխատանքային ծրագրերը և հետևում դրանց կատարման ընթացքին, բ) ամփոփում և գնահատում է տեսչության աշխատակիցների կատարողականը կիսամյակային և տարեկան կտրվածքով, գ) հարկային մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության հարկային ծառայողների պաշտոնեական առաջխաղացման, խրախուսման, կարգավիճակի փոփոխության, ուսուցման կամ վերապատրաստման վերաբերյալ:
  • Ապահովում է հարկ վճարողների սպասարկման, հաշվառման, հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման, հաշվառման, վճարման ընթացքում, հսկողական աշխատանքների իրականացման ժամանակ օրենսդրության պահանջների կատարում:
  • Ապահովում է կապը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ:
  • Ներկայացնում է տեսչության գործառույթների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ վերադաս հարկային մարմին առաջարկություններ:
  • Մասնակցում է տեսչության աշխատանքային ծրագրի կազզման և կատարողականների գնահատման աշխատանքներին, կազմում է իր անհատական աշխատանքային ծրագիրը և ապահովում է դրա կատարումը:
  • Կատարում է հարկային մարմնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

Ղեկավարած ստորաբաժանման խնդիրներն ու գործառույթները

Տեսչության գործունեության նպատակն է հարկ վճարողների սպասարկումը, տեսչության լիազորությունների շրջանակներում ՀՀ օրենսդրության պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողությունը, ՀՀ պետական բյուջեի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների արդյունավետ ապահովումը:

Տեսչության հիմնական գործառույթներն են.
  • հարկ վճարողների իրազեկում, ուսուցում, հարկային հաշվետվությունների ընդունում և սպասարկման այլ ծառայություններ,
  • Հաշվետվությունների և օրենքով սահմանված կարգով ստացված, այլ տեղեկությունների և տվյալների մշակում
  • օրենքով սահմանված կարգով հարկերի վճարման նկատմամբ հսկողություն,
  • հարկային ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում,
  • ոլորտային հսկողության ապահովում,
  • իրավական ապահովման և հարկադիր գանձումների հետ կապված աշխատանքների իրականացում:
  • հարկ վճարողների դիմումների ու բողոքների քննարկում և որոշումների ընդունում:
Տեսչությունն իր գործունեության ընթացքում իր գործառույթների շրջանակներում համագործակցում է կոմիտեի այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ: