Skip Navigation Links
Արմավիրի տարածքային հարկային տեսչություն
Ղեկավար Զարգարյան Նորայր Հովհաննեսի
Հասցե Մաշտոցի 81, ք. Էջմիածին, Արմավիրի մարզ
Հեռախոս 23129501
ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի Տարածքային Հարկային Տեսչության պետ

Կրթություն
  • 1993 թ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, մասնագիտությունը`տնտեսագետ
Աշխատանքային գործունեություն
  • 01.08.1994-01.03.1995թթ - Դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիա – ավագ փորձագետ
  • 01.03.1995թ. – ՀՀ ՀՊՏ Օպերվարչության Խորհրդ. շրջանի օպեր.բաժնի օպեր լիազոր
  • 12.05.1995թ. – Օպեր վարչության 2-րդ բաժնի օպեր լիազոր
  • 06.10.1995թ. – Սպանդարյանի շրջանի օպեր բաժնի օպեր լիազոր
  • 10.11.1995 թ – Շենգավիթի շրջանի ՀՏ 4-րդ բաժնի օպեր լիազոր
  • 07.11.1997թ. - ՀՀ ՀՏ 4-րդ վարչության 12-րդ բաժնի օպեր լիազոր
  • 07.07.1998թ. - ՀՀ ՀՏ 4-րդ վարչության 4-րդ բաժնի ավագ օպեր լիազոր
  • 17.09.1999թ. - ՀՀ ՊԵՆ օպեր-հետախուզ. վարչության 4-րդ բաժնի օպեր լիազոր
  • 31.07.2000թ.- ՀՀ ՊԵՆ ՕՀՎ 3-րդ բաժնի ավագ օպեր լիազոր
  • 04.10.2000թ. - ՀՀ ՊԵՆ ՕՀՎ 8-րդ բաժնի գլխավոր օպեր լիազոր
  • 17.04.2001թ.- ՀՀ ԿԱ ՊԵՆ ՕՀՎ 3-րդ բաժնի գլխավոր օպեր լիազոր
  • 11.01.2002թ.- ՀՀ ԿԱ ՊԵՆ ՕՀՎ Շահումյանի բաժանմունքի գլխավոր օպեր լիազոր
  • 01.08.2002թ.- ՀՀ ԿԱ ՊԵՆ Խոշոր հարկ վճարողների ՀՏ հաշվառման և վերահսկողության վարչության վերահսկողության և գանձումների 4-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 07.01.2003թ.- ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ 2-րդ բաժնի ավագ օպեր լիազոր
  • 05.11.2003թ.- ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ 1 բաժնի գլխավոր օպեր լիազոր
  • 16.05.2006թ.- ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ 16 բաժնի պետ
  • 04.06.2006թ.- ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ 15 բաժնի պետ
  • 02.10.2007թ- ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ Շահումյանի բաժնի պետ
  • 01.12.2008թ- ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀՎ Շահումյանի բաժնի պետ
  • 09.02.2009թ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀՎ Շենգավիթի բաժնի պետ
  • 01.12.2009թ.- ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀՎ Սպանդարյանի 1 բաժնի պետ
  • 03.03.2011թ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀՎ 14-րդ բաժնի պետ
  • 05.09.2011թ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀՎ 29-րդ բաժնի պետ
  • 23.07.2012թ. - Իջևանի ՏՀՏ պետ
  • 2016թ-ից - ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի Տարածքային Հարկային Տեսչության պետ
Այլ տվյալներ
  • ՀՀ հարկային ծառայության գնդապետի դասային կոչում
  • Տիրապետում եմ ռուսերեն և անգլերեն լեզուներին
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ

Էլեկտրոնային հասցե
norayr_zargaryan@taxservice.am

ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տեսչության պետի գործունեության նպատակն է տեսչության բնականոն աշխատանքների համակարգում, ղեկավարում և վերահսկումը: Տեսչության և վերադաս հարկային մարմնի միջև ուղղակի կապի, ինչպես նաև վերադաս հարկային մարմնից իջեցված հրամանների և հանձնարարականների կատարման ապահովումը: Հարկային և պարտադիր այլ վճարների օրենսդրության պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողությունը, ՀՀ պետական բյուջեի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հավաքագրման ապահովումը: Աշխատանքային ծրագրերի մշակման, ստվերի հայտնաբերման, ռիսկային ոլորտներում խստիվ հսկողության սահմանման վերաբերյալ հրամանների արձակումը, հանձնարարականների տրամադրումը, որոշումների կայացումը:

Տեսչության պետի գործառույթներն են
  • Համակարգում և ղեկավարում է հարկային տեսչության ընթացիկ աշխատանքները.
    ա) կազմակերպում և վերահսկում է տեսչության հարկային ծառայողների կողմից իրականացվող աշխատանքները,
    բ) ապահովում է տեսչության աշխատակիցների համագործակցությունը և տեսչության բաժինների միջև տեղեկատվության փոխանակումը,
    գ) դիտարկում և տեղաբաշխում է տեսչությանը հասցեագրված թղթակցություններն ըստ նշանակության և կատարողների:
  • Կազմակերպում և վերահսկում է վերադաս հարկային մարմնի կողմից իջեցված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարումը:
  • Ապահովում է հարկ վճարողների սպասարկման, հաշվառման, հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման, հաշվառման, վճարման ընթացքում, հսկողական աշխատանքների իրականացման ժամանակ օրենսդրության պահանջների կատարում:
  • Ապահովում է կապը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ:
  • Ներկայացնում է տեսչության գործառույթների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ վերադաս հարկային մարմին առաջարկություններ:
  • Մասնակցում է տեսչության աշխատանքային ծրագրի կազզման և կատարողականների գնահատման աշխատանքներին, կազմում է իր անհատական աշխատանքային ծրագիրը և ապահովում է դրա կատարումը:
  • Կատարում է հարկային մարմնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ: