Skip Navigation Links
Աշտարակի տարածքային հարկային տեսչություն
Ղեկավար Մամիկոնյան Վարդան Զորիկի
Հասցե Պ. Պռոշյան 29, ք. Աշտարակ, Արագածոտնի մարզ
Հեռախոս 23249450
ՀՀ ԿԱ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության պետ
Ծնվել է 1973թ-ի հունվարի 15-ին, Արարատի մարզ գ.Նշավան

Կրթությունը
  • 1990-1995թթ.- Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Ֆակուլտետը՝ «Արտ.էկոնամիկա և կառավարում», որակավորումը՝ «Տնտեսագետ»
  • Օտար լեզուների իմացությունը - տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Աշխատանքային գործունեությունը
  • 11.09.1995թ. – 06.06.1996թ. – Արտաշատի ՀՊՏ-ի Գույքային հարկերի բաժնի պետական հարկային տեսուչ:
  • 22.05.2001թ- 01.08.2001թ – Արարատի ՄՏՀՏ Գանձումների բաժնի պետ
  • 01.08.2001թ- 14.04.2003թ. – Արտաշատի ՏՀՏ-ի Գանձումների բաժնի պետ
  • 14.04.2003թ- 02.06.2003թ- Արտաշատի ՏՀՏ-ի Մասիսի բաժնի պետ
  • 02.06.2003թ- 08.07.2004թ- Արտաշատի ՏՀՏ-ի Գանձումների բաժնի պետ
  • 08.07.2004թ- 18.02.2009թ. - Արտաշատի ՏՀՏ-ի պետ
  • 18.02.2009թ-08.07.20011թ – Մասիսի ՏՀՏ պետ
  • 08.07.2011թ-14.01.2013թ- Էջմիածնի ՏՀՏ պետ
  • 14.01.2013թ-ից Արտաշատի ՏՀՏ պետ
  • 12016թ-ից - Աշտարակի ՏՀՏ պետ
Այլ տվյալներ՝
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 18.09.2009թ-ի թիվ 2/1231 հրամանով շնորհվել է ՀՀ ՀԾ 2-րդ դասի ավագ խորհրդական:
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 18.12.2012թ. թիվ 2/695-Ա հրամանով` ՀՀ ՀԾ 1-ին դասի ավագ խորհրդական:
Էլեկտրոնային հասցե
vardan_mamikonyan@taxservice.am

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:


ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Աշխատանքի նպատակը
Տեսչության բնականոն աշխատանքների համակարգում, ղեկավարում և վերահսկում: Տեսչության և վերադաս հարկային մարմնի միջև ուղղակի կապի, ինչպես նաև վերադաս հարկային մարմնից իջեցված հրամանների և հանձնարարականների կատարման ապահովում: Օրենքով սահմանված լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ կապի ապահովում: Աշխատանքային ծրագրերի մշակման, ստվերի հայտնաբերման, ռիսկային ոլորտներում խստիվ հսկողության սահմանման վերաբերյալ հրամանների արձակում, հանձնարարականների տրամադրում, որոշումների կայացում:

Պարտականությունները և իրավունքները
  • Համակարգում և ղեկավարում է հարկային տեսչության ընթացիկ աշխատանքները.
    ա) կազմակերպում և վերահսկում է տեսչության հարկային ծառայողների կողմից իրականացվող աշխատանքները,
    բ) ապահովում է տեսչության աշխատակիցների համագործակցությունը և տեսչության բաժինների միջև տեղեկատվության փոխանակումը,
    գ) դիտարկում և տեղաբաշխում է տեսչությանը հասցեագրված թղթակցություններն ըստ նշանակության և կատարողների:
  • Կազմակերպում և վերահսկում է վերադաս հարկային մարմնի կողմից իջեցված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարումը:
  • Արձակում է հրամաններ, կարգադրություններ, հանձնարարականներ, կայացնում է որոշումներ:
  • Իրականացնում է տեսչության աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացը.
    ա) հաստատում է աշխատակիցների տարեկան աշխատանքային ծրագրերը և հետևում դրանց կատարման ընթացքին,
    բ) ամփոփում և գնահատում է տեսչության աշխատակիցների կատարողականը կիսամյակային և տարեկան կտրվածքով,
    գ) հարկային մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության հարկային ծառայողների պաշտոնեական առաջխաղացման, խրախուսման, կարգավիճակի փոփոխության, ուսուցման կամ վերապատրաստման վերաբերյալ:
  • Ապահովում է հարկ վճարողների սպասարկման, հաշվառման, հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման, հաշվառման, վճարման ընթացքում, հսկողական աշխատանքների իրականացման ժամանակ օրենսդրության պահանջների կատարում:
  • Ապահովում է կապը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ:
  • Ներկայացնում է տեսչության գործառույթների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ վերադաս հարկային մարմին առաջարկություններ:
  • Մասնակցում է տեսչության աշխատանքային ծրագրի կազզման և կատարողականների գնահատման աշխատանքներին, կազմում է իր անհատական աշխատանքային ծրագիրը և ապահովում է դրա կատարումը:
  • Կատարում է հարկային մարմնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
Տեսչությունների գործունեության նպատակը և հիմնական խնդիրները
Տեսչության գործունեության նպատակն է հարկ վճարողների սպասարկումը, ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, հարկային մարմնի կողմից վերահսկվող բյուջետային եկամուտների ժամանակին և անհրաժեշտ մակարդակի արդյունավետ ապահովումը:
Տեսչության հիմնական գործառույթներն են .
  • Հարկ վճարողների սպասարկում,
  • հաշվետվությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստացված այլ տեղեկությունների մշակում և վերլուծություն,
  • հարկ վճարողների, նրանց վերաբերյալ տեղեկությունների և նրանց պարտավորությունների հաշվառում,
  • հարկային ռեզերվների բացահայտում
  • ՖՆ և տեսչության լիազորությունների շրջանակներում ՀՀ օրենսդրության պահաջների կատարման նկատմամբ հսկողություն,
  • Տեսչության լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ,
  • Իրավական ապահովման և հարկադիր գանձումների հետ կապված աշխատանքներ,
  • Հարկ վճարողների դիմումների և բողոքների քննարկում և որոշումների ընդունում: