Skip Navigation Links
Կենտրոնի հարկային տեսչություն
Ղեկավար Դավթյան Դավիթ Վլադիմիրի
Հասցե Դեղատան 3, ք. ԵրԵՎան, ԵրԵՎան
Հեռախոս 11544201
ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչության պետ
Ծնվել է 1976 թ-ի մայիսի 29-ին` Մոսկվայում:

Կրթություն
  • 1982-1993թթ.- Երևանի թիվ 177 միջնակարգ դպրոց
  • 1993-1998թթ.- Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
  • 12.06.1998-25.11.1999թթ.- ծառայել է ՀՀ զինված ուժերում
  • 2000թ.- Շենգավիթի տարածքային հարկային տեսչության մասնագետ
  • 2001-2002թթ. – Խորհրդային հարկային տեսչության գանձումների բաժնի հարկային տեսուչ
  • 2002-2003թթ. – Քանաքեռ-Զեյթունի հարկայի տեսչության գանձումների բաժնի հարկային տեսուչ, ավագ հարկային տեսուչ
  • 2004-2005թթ. – Սպանդարյանի հարկային տեսչության գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ
  • 2005- 2008թթ. – Շահումյանի հարկային տեսչության վերահսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ, գլխավոր հարկային տեսուչ
  • 2008- 2010թթ. – Էրեբունու հարկային տեսչության վերահսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 2010-2011թթ - Սպանդարյանի 1 հարկային տեսչության հարկային ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 2011 - 2013թթ. – Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության հսկողության 3-րդ բաժնի, այնուհետև վերամշակող արտադրության ոլորտային հսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 2013-2015թթ. – Էջմիածնի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետ
  • 2016-թ. – Արմավիրի տարածքային հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի պետ
  • 2016թ. դեկտեմբերից Կենտրոնի հարկային տեսչության պետ
Այլ տվյալներ
Ունի ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային կոչում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:


Հարկային տեսչության գործունեության խնդիրներն ու հիմնական գործառույթները
Տեսչության գործունեության խնդիրն է հարկ վճարողների սպասարկումը, ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, հարկային մարմնի կողմից վերահսկվող բյուջետային եկամուտների ժամանակին և անհրաժեշտ մակարդակի արդյունավետ ապահովումը:

Տեսչության հիմնական գործառույթներն են.
  1. հարկ վճարողների սպասարկում (հարկ վճարողների իրազեկում, ուսուցում, հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով, ինչպես նաև հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ եկամուտների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների, տեղեկանքների, տեղեկությունների և այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություններ) ընդունում, սպասարկման այլ ծառայություններ և գործառույթներ),
  2. հաշվետվությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստացված այլ տեղեկությունների մշակում ու վերլուծություն,
  3. հարկ վճարողների, նրանց վերաբերյալ տեղեկությունների և նրանց պարտավորությունների հաշվառում,
  4. տեսչության լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ,
  5. իրավական ապահովման և հարկադիր գանձումների հետ կապված աշխատանքներ,
  6. հարկ վճարողների դիմումների ու բողոքների քննարկում և որոշումների ընդունում: