Skip Navigation Links
Նոր Նորքի հարկային տեսչություն
Ղեկավար Բաղդասարյան Արման Նվերի
Հասցե Մոլդովական 41, ք. ԵրԵՎան, ԵրԵՎան
Հեռախոս 11549292
ՀՀ ԿԱ ՊԵԿ Նոր Նորքի հարկային տեսչության պետ
Ծնվել է 08.03.1973, ՀՀ, ք.Երևան:

Կրթություն
  • 1995թ. – Հայկական գյուղատնտեսական ակադեմիա – ինժեներ-տեխնոլոգ
  • 2005թ. – Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան - իրավաբան
Աշխատանքային գործունեություն
  • 1991-1993թթ.– Երևանի N 187 դպրոց, տնօրենի օգնական
  • 1993–1997թթ.– ,,Ավտոպահեստամաս,, ֆիրմային N 5 խանութ, ապրանքագետ
  • 06.1997-12.1997-ՀՀ Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կենսաթոշակային ապահովագրության Խորհրդային տարածքային կենտրոն, մասնագետ
  • 1997–1998թթ.-ՀՀ Սոցապ նախարարություն, գլխավոր մասնագետ
  • 09.2001-2002թթ.-ՀՀ Պետական եկամուտների նախարարության Էջմիածնի տարածքային, Արաբկիրի հարկային տեսչությունների գանձումների բաժնի պետ
  • 2002-2004թթ.-Արմավիրի տարածքային հարկային տեսչության պետ
  • 2004-2006թթ.-Էրեբունու հարկային տեսչության պետ
  • 2006-2008թթ.-Շահումյանի հարկային տեսչության պետ
  • 05.2008-11.2008թթ.-Հարկային տեսչությունների աշխատանքների համակագրման թիվ 1 վարչության պետի տեղակալ, Շենգավիթի հարկային տեսչության, Նոր Նորքի հարկային տեսչության պետի տեղակալ
  • 11.2008-11.2009թթ. –Սևանի տարածքային հարկային տեսչության պետ
  • 03.2010-04.2010թթ.- ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, գեոդեզիայի և հողային պետական տեսչության պետ
  • 05.2010-06.2010թթ- ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Դավթաշեն տ/ս ղեկավար
  • 2010-2011թթ.- ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Դավթաշեն տ/ս ղեկավար
  • 2011-2014թթ.- ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ,,Նոր Նորք, սպասարկման գրասենյակի պետ
  • 2016-ից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Նոր Նորքի հարկային տեսչության պետ
Այլ տվյալներ
Ունի հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական դասային կոչում

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա

Էլեկտրոնային փոստ
arman_baghdasaryan@taxservice.am



Ղեկավարած ստորաբաժանման խնդիրներն ու գործառույթները

Տեսչության պետի գործունեության նպատակն է տեսչության բնականոն աշխատանքների համակարգում, ղեկավարում և վերահսկումը: Տեսչության և վերադաս հարկային մարմնի միջև ուղղակի կապի, ինչպես նաև վերադաս հարկային մարմնից իջեցված հրամանների և հանձնարարականների կատարման ապահովումը: Հարկային և պարտադիր այլ վճարների օրենսդրության պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողությունը, ՀՀ պետական բյուջեի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հավաքագրման ապահովումը: Աշխատանքային ծրագրերի մշակման, ստվերի հայտնաբերման, ռիսկային ոլորտներում խստիվ հսկողության սահմանման վերաբերյալ հրամանների արձակումը, հանձնարարականների տրամադրումը, որոշումների կայացումը:

Տեսչության պետի գործառույթներն են
  • Համակարգում և ղեկավարում է հարկային տեսչության ընթացիկ աշխատանքները. ա) կազմակերպում և վերահսկում է տեսչության հարկային ծառայողների կողմից իրականացվող աշխատանքները, բ) ապահովում է տեսչության աշխատակիցների համագործակցությունը և տեսչության բաժինների միջև տեղեկատվության փոխանակումը, գ) դիտարկում և տեղաբաշխում է տեսչությանը հասցեագրված թղթակցություններն ըստ նշանակության և կատարողների:
  • Կազմակերպում և վերահսկում է վերադաս հարկային մարմնի կողմից իջեցված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարումը:
  • Ապահովում է հարկ վճարողների սպասարկման, հաշվառման, հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման, հաշվառման, վճարման ընթացքում, հսկողական աշխատանքների իրականացման ժամանակ օրենսդրության պահանջների կատարում:
  • Ապահովում է կապը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ:
  • Ներկայացնում է տեսչության գործառույթների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ վերադաս հարկային մարմին առաջարկություններ:
  • Մասնակցում է տեսչության աշխատանքային ծրագրի կազզման և կատարողականների գնահատման աշխատանքներին, կազմում է իր անհատական աշխատանքային ծրագիրը և ապահովում է դրա կատարումը:
  • Կատարում է հարկային մարմնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ: