Skip Navigation Links
Արաբկիրի հարկային տեսչություն
Ղեկավար Սիսակյան Վախթանգ Միհրանի
Հասցե Կոմիտասի 35, ք. ԵրԵՎան,
Հեռախոս 11544045
ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության պետ
Ծնվել է 1974թ-ի սեպտեմբերի 28-ին, Սպիտակ քաղաքում:

Կրթություն
  • 1996թ.-ին ավարտել է Երևանի ժող. տնտեսության ինստիտուտը, մասնագիտությունը` «Արտադրության էկոնոմիկա և կառավարում»: Ստացել է «Տնտեսագետի որակավորում»:
Աշխատանքային գործունեություն
  • 15.04.1998-04.08.1999թթ. –Արաբկիրի Հարկային Տեսչությունում ֆիզ. անձանց եկամուտների հարկման պետական հարկային տեսուչ
  • 04.08.1999-16.03.2000 թթ. –Խորհրդային Տարածքայի Հարկային Տեսչության գանձումների բաժնի հարկային տեսուչ
  • 16.03.2000-28.08.2001թթ. –Շենգավիթի Տարածքայի Հարկային Տեսչության գանձումների բաժնի հարկային տեսուչ
  • 28.08.2001-07.01.2003 թթ. –Շենգավիթի Տարածքայի Հարկային Տեսչության վերահսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 07.01.2003-25.11.2004 թթ. –Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գլխավոր հարկային տեսուչ
  • 25.11.2004-01.02.2010 թթ. –Շահումյանի Հարկային տեսչությունում ՀՏ պետի տեղակալ
  • 01.02.2010թ. – Վանաձորի Տարածքայի Հարկային Տեսչության պետ
  • 26.07.2002թ. – ՀՀ Հ/Ծ երրորդ դասի խորհրդական
  • 04.01.2006թ. – ՀՀ Հ/Ծ առաջին դասի խորհրդական
  • 28.12.2009թ. – ՀՀ Հ/Ծ երրորդ դասի ավագ խորհրդական
  • 18.12.2012թ. – ՀՀ Հ/Ծ երկրորդ դասի ավագ խորհրդական
  • 27.12.2013թ. – պարգևատրվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի շնորհակալագրով
  • 2014-2015թթ. -Գյումրու ՏՀՏ պետ
  • 2015-ից - Էրեբունու ՀՏ պետ
  • 2017-ից - Արաբկիրի ՀՏ պետ
Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Էլեկտրոնային հասցե
vakhtang_sisakyan@taxservice.am

ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Աշխատանքի նպատակը
Տեսչության բնականոն աշխատանքների համակարգում, ղեկավարում և վերահսկում: Տեսչության և վերադաս հարկային մարմնի միջև ուղղակի կապի, ինչպես նաև վերադաս հարկային մարմնից իջեցված հրամանների և հանձնարարականների կատարման ապահովում: Օրենքով սահմանված լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ կապի ապահովում: Աշխատանքային ծրագրերի մշակման, ստվերի հայտնաբերման, ռիսկային ոլորտներում խստիվ հսկողության սահմանման վերաբերյալ հրամանների արձակում, հանձնարարականների տրամադրում, որոշումների կայացում:

Պարտականությունները և իրավունքները
  • Համակարգում և ղեկավարում է հարկային տեսչության ընթացիկ աշխատանքները.
    ա) կազմակերպում և վերահսկում է տեսչության հարկային ծառայողների կողմից իրականացվող աշխատանքները,
    բ) ապահովում է տեսչության աշխատակիցների համագործակցությունը և տեսչության բաժինների միջև տեղեկատվության փոխանակումը,
    գ) դիտարկում և տեղաբաշխում է տեսչությանը հասցեագրված թղթակցություններն ըստ նշանակության և կատարողների:
  • Կազմակերպում և վերահսկում է վերադաս հարկային մարմնի կողմից իջեցված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարումը:
  • Արձակում է հրամաններ, կարգադրություններ, հանձնարարականներ, կայացնում է որոշումներ:
  • Իրականացնում է տեսչության աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացը.
    ա) հաստատում է աշխատակիցների տարեկան աշխատանքային ծրագրերը և հետևում դրանց կատարման ընթացքին,
    բ) ամփոփում և գնահատում է տեսչության աշխատակիցների կատարողականը կիսամյակային և տարեկան կտրվածքով, գ) հարկային մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության հարկային ծառայողների պաշտոնեական առաջխաղացման, խրախուսման, կարգավիճակի փոփոխության, ուսուցման կամ վերապատրաստման վերաբերյալ:
  • Ապահովում է հարկ վճարողների սպասարկման, հաշվառման, հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվարկման, հաշվառման, վճարման ընթացքում, հսկողական աշխատանքների իրականացման ժամանակ օրենսդրության պահանջների կատարում:
  • Ապահովում է կապը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ:
  • Ներկայացնում է տեսչության գործառույթների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ վերադաս հարկային մարմին առաջարկություններ:
  • Մասնակցում է տեսչության աշխատանքային ծրագրի կազզման և կատարողականների գնահատման աշխատանքներին, կազմում է իր անհատական աշխատանքային ծրագիրը և ապահովում է դրա կատարումը:
  • Կատարում է հարկային մարմնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
Տեսչությունների գործունեության նպատակը և հիմնական խնդիրները

Տեսչության գործունեության նպատակն է հարկ վճարողների սպասարկումը, ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, հարկային մարմնի կողմից վերահսկվող բյուջետային եկամուտների ժամանակին և անհրաժեշտ մակարդակի արդյունավետ ապահովումը:

Տեսչության հիմնական գործառույթներն են .
  • Հարկ վճարողների սպասարկում,
  • հաշվետվությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստացված այլ տեղեկությունների մշակում և վերլուծություն,
  • հարկ վճարողների, նրանց վերաբերյալ տեղեկությունների և նրանց պարտավորությունների հաշվառում,
  • ՖՆ և տեսչության լիազորությունների շրջանակներում ՀՀ օրենսդրության պահաջների կատարման նկատմամբ հսկողություն,
  • Տեսչության լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ,
  • Իրավական ապահովման և հարկադիր գանձումների հետ կապված աշխատանքներ,
  • Հարկ վճարողների դիմումների և բողոքների քննարկում և որոշումների ընդունում: