Skip Navigation Links
Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն
Ղեկավար Սաֆարյան Արմեն Գեորգիի
Հասցե Կոմիտասի 35, ք. ԵրԵՎան, ԵրԵՎան
Հեռախոս 11544101
Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ
Ծնվել է 1976թ. 10 փետրվար ք. Երևան

Կրթություն
  • 1982-1992թ.թ.Երևանի թիվ 180միջնակարգ դպրոց
  • 1992-1994թ.թ. Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
  • 1994-1997թ.թ. Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ֆինանսահաշվային ֆակուլտետ, տնտեսագետի որակավորում
  • 2002թ. տնտեսագիտական գիտությունների թեկնածու
  • 2015թ. տնտեսագիտական գիտությունների դոկտոր
Աշխատանքային գործունեություն
  • 1999թ.- ՀՀ ՀՏ պետի աշխատակազմի հարկային վարչարարության փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ
  • 1999թ.- ՀՀ ՊԵՆ բարեփոխումների և տնտեսական վերլուծության բաժնի առաջատար մասնագետ
  • 2000թ.- ՀՀ ՊԵՆ հարկային վարչության և կենտրոնացված տուգումների 1-ին բաժնի ավագ հարկային տեսուչ
  • 2001թ.- ՀՀ ՊԵՆ հարկային վարչության արտադրական և առևտրային կազմակերպությունների ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 2002թ.- ՀՀ ՊԵՆ ԽՀՎ ՎՀ վարչության վերահսկողության 1-ին բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 2002թ.- ՀՀ ՊԵՆ ԽՀՎ ՎՀ վարչության Վ ևԳ 4-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ
  • 2003թ.- ՀՀ ՀՊԾ Մաշտոցի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
  • 2003թ.– ՀՀ ՀՊԾ Շահումյանի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
  • 2004թ.- ՀՀ ՀՊԾ Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ
  • 2005թ.- ՀՀ ՀՊԾ Նաիրիի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ
  • 2006- 2008թ.թ.- ՀՀ ՀՊԾ Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ
  • 2008- 2009թ.թ.- ՀՀ ՀՊԾ Ավանի հարկային տեսչության պետ
  • 2009-2011թ.թ.- ՀՀ ՊԵԿ Արմավիրի տարածքային հարկային տեսչության պետ
  • 2011-2013թ.թ.- ՀՀ ՊԵԿ Նաիրիի տարածքային հարկային տեսչության պետ
  • 2013-2014թ.թ.- ՀՀ ՊԵԿ Գավառի տարածքային հարկային տեսչության պետ
  • 2014թ.- ՀՀ ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետի խորհրդատու
  • 2014թ.- ՀՀ Ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետի խորհրդատու
  • 2015թ.- ՀՀ Ֆինանսների նախարարության Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի տեղակալ
  • 2016թ.- ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի տեղակալ
  • 2016թ.- ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության պետ
  • 2017թ.-ից - Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա

Էլ. փոստի հասցե
Armen_Safaryan@taxservice.am


Ղեկավարած ստորաբաժանման խնդիրներն ու գործառույթները, իրավասությունների նկարագիրը

Տեսչության գործունեության նպատակն է կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցանկում ներառված խոշոր հարկ վճարողների սպասարկումը, հարկային և պարտադիր այլ վճարների օրենսդրության պահանջների կատարման և կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողությունը, ՀՀ պետական բյուջեի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հավաքագրման ապահովումը:

Տեսչության հիմնական գործառույթներն են.
  • հարկ վճարողների իրազեկում, ուսուցում, հարկային հաշվետվությունների ընդունում և այլ սպասարկման ծառայություններ,
  • հարկային հաշվետվությունների և այլ տվյալների մշակում,
  • հարկերի վճարման նկատմամբ հսկողություն,
  • հարկային ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում,
  • ոլորտային հսկողության ապահովում,
  • իրավական ապահովման և հարկադիր գանձումների հետ կապված աշխատանքների իրականացում:
Տեսչությունն իր գործունեության ընթացքում իր գործառույթների շրջանակներում համագործակցում է կոմիտեի այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ:

Տեսչության բնականոն աշխատանքների համակարգում, ղեկավարում և վերահսկում: Տեսչության և վերադաս հարկային մարմնի միջև ուղղակի կապի, ինչպես նաև վերադաս հարկային մարմնից իջեցված հրամանների և հանձնարարականների կատարման ապահովում: Օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների հետ կապի ապահովում: Աշխատանքային ծրագրերի մշակման, ստվերի հայտնաբերման, ռիսկային ոլորտներում խստիվ հսկողության սահմանման վերաբերյալ հրամանների արձակում, հանձնարարականների տրամադրում, որոշումների կայացում:
Ստորաբաժանումներ